Skip to main content

Կանաչ համայնք, դիմակայուն ապագա

Նկարագրություն
Դրամաշնորհը կֆինանսավորի EU4Environment: "Green community - resilient future" ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր հայտատուն «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է, իսկ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն ու «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը՝ գործընկեր հաստատություններ: Ծրագիրն իրականացվելու է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում 3 տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է Հայաստանի փոքր տարածաշրջանային համայնքներում բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը: Մարզերում որպես շահառու ընտրվել է 15 համայնքապետարան: Ֆինանսավորումը կօգտագործվի հետևյալի համար.

- Ծառատունկ իրականացնել թիրախավորված 15 քաղաքապետարաններում
- Այդ համայքների 50 դպրոցներում և 10 զբոսայգիներում տնկել ծառեր
- Հիմնել 100 հեկտար անտառներ համայնքներին հարակից 10 տարածքներում.
- Հիմնել150 տնամերձ տնկարան՝ օրինակ վերցնելով «Էյ Թի Փի» –ի տնամերձ տնկարանների ծրագրից
- Գյումրիի մերձակայքում հիմնել 1 տնկարան՝ հիմք ընդունելով «Էյ Թի Փի» - ի Mirak ընտանիքի անտառվերականգնման տնկարանի հաջողված օրինակը
- Ստեղծել առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման պորտալ
- Ստեղծել 10 էկո ակումբներ և հզորացնել ATP-ի առկա 5-ը նշված մարզերում
- 7000 դպրոցականների ներգրավել բնապահպանական կրթական ծրագրերում
- Կազմակերպել ամենամյա ամառային էկո ճամբարներ և մաքրման մրցութային արշավներ `բնապահպանական իրազեկությունը բարձրացնելու համար.

Ակնկալվում է, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ընտրված համայնքներում աղքատությունը կկրճատվի, քանի որ լրացուցիչ եկամտի հնարավորություններ կստեղծվեն մի քանի հարյուր բնակիչների համար, ովքեր զբաղվելու են ծառատնկման աշխատանքներով:
Հատուկ նպատակներ
1. Կանաչ տարածքների նախագծման կարողությունների զարգացում շահառու մարզերում
2. Քաղաքացիների կենսամակարդակի բարելավում թիրախային քաղաքներում և հարակից համայնքներում
3. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և տեղական ռեսուրսների կայուն կառավարում
Ակնկալվող արդյունքներ
- Շահառու մարզերում առաջադեմ կանաչ քաղաքաշինության կիրառում
- Թիրախային շրջաններում կանաչ ապրելակերպի խթանում
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
Թեմա:
Շրջակա միջավայր
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2021
Ավարտի ամսաթիվ:
01.03.2024