COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությանը Արևելյան գործընկերության երկրներում ՝ COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը մեղմելու համար: Այն աջակցում է քաղաքացիական հասարակությանը և անկախ ակտիվիստական համայնքին՝ շարունակելու պաշտպանել և օգնություն տրամադրել խոցելի խմբերին, ինչպես նաև ապահովել ճշգրիտ տեղեկատվություն համաճարակի մասին:
Հատուկ նպատակներ
Ծրագիրն ունի երեք հիմնական նպատակներ․ անհապաղ աջակցություն տրամադրել քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին (ՔՀԿ), որոնց գործունեությունը մեծապես տուժել է համաճարակի պատճառով, զարգացնել ՔՀԿ-ների թվայնացման, ռազմավարական և գործառնական կարողությունները, զորեղացնել ՔՀԿ-ներին և անկախ լրատվամիջոցներին` ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով:
• 26 ՔՀԿ-ներին կտրամադրվեն արագ արձագանքման դրամաշնորհներ, ինչը ֆինանսական օգնություն է ընթացիկ ծախսերը ապահովելու համար (օր․՝ աշխատավարձեր, գրասենյակի վարձույթ և այլն)։
• 200 ՔՀԿ ներկայացուցիչներ կստանան հոգեբանական և իրավական աջակցություն, քանի որ շատերը հայտնել են, որ համաճարակի ընթացքում ավելի շատ են սթրեսի ենթարկվել։
• 26 ՔՀԿ-ներին կտրամադրվեն թվայնացման դրամաշնորհներ՝ կազմակերպության առցանց աշխատանքը բարելավելու համար (օրինակ՝ սարքավորումների գնում, խորհրդատվություն նոր տեխնոլոգիաներ օգտագործելու համար)։
• 21 ՔՀԿ-ներ կզարգացնեն իրենց կարողությունները և պատրաստ կլինեն իրականացնել ռիսկերի արդյունավետ գնահատում, չնախատեսված ծրագրեր և կկարողանան արդյունավետորեն հաղթահարել մարտահրավերային իրավիճակներ։
• Ուկրաինայի 6 ՔՀԿ-ներ երկրի տարբեր շրջաններում կկարողանան խթանել համակարգմանն ու համագործակցությանը։
• Ուկրաինայի 5 փորձագետներ և վերլուծական կենտրոններ կստանան աջակցություն վերլուծական նախագծերի իրականացման համար` համաճարակի կարճ և երկարաժամկետ հետևանքները գնահատելու նպատակով։
• 32 ՔՀԿ-ներ և անկախ մեդիա կազմակերպություններ կստանան աջակցություն ապատեղեկատվությունը հաղթահարելու նպատակով։
• 25 ՔՀԿ-ներ և մեդիա կազմակերպություններ կիրականացնեն մեդիա արշավներ, ինչպես նաև, շահերի պաշտպանությանը և իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ` նպատակ ունենալով դիմակայել առողջապահության և կառավարման վերաբերյալ ապատեղեկատվությանը։
• Ուկրաինայում գործող 6 ՔՀԿ-ներ կֆինանսավորվեն կառավարության գործողությունների, պետական գնումների, առողջապահության ոլորտում ներդրումների և տնտեսական օգնության վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու համար։
Ակնկալվող արդյունքներ
- Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և նպաստել ՔՀԿ-ների կայունությանը՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19 համաճարակի ընթացքում և դրանից հետո։
- ՔՀԿ-ներին ապահովել անհրաժեշտ թվային տեխնոլոգիաներով, կազմակերպչական և ռազմավարական կարողություններով` շարունակելու պաշտպանել իրենց շահառուներին և խոցելի խմբերին, ինչպես նաև, նպաստելու COVID-19-ի ազդեցությունը մեղմացնող քաղաքականությանը։
- Աջակցել ՔՀԿ-ներին և անկախ մեդիա կազմակերպություններին դիմակայել ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև, իրազեկման շնորհիվ նպաստել հավաստի տեղեկատվության հասանելիությանը համաճարակի և համայնքների վրա դրա ազդեցության մասին:
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Videos
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն, Առողջապահություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Առողջապահություն, COVID-19
EaP Countries:
Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2020
Ավարտի ամսաթիվ:
30.06.2024
Իրականացնող կազմակերպություն:
ERIM "Equal Rights and Independent Media" (former IREX EUROPE)
ԵՄ ֆինանսավորման գումարը՝ եվրոյով:
€4 000 000
ԵՄ ծրագրի համարը:
417-366
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022