Skip to main content

Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ

Նկարագրություն
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում։
Հատուկ նպատակներ
Գործողության ենթանպատակներն են․
1․ Պետությունն ընդունում է անհրաժեշտ օրենքներ, քաղաքականություններ և մեխանիզմներ՝ կանխարգելելու և կանանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից (ԸԲ) ու գենդերային բռնություններից (ԳԲ) և ավելի լայն կարողություններ ունի՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք բռնությանը։
2․ Կանանց, ՔՀԿ-ների և հասարակության իրազեկվածությունը բարձրացվել է ԸԲ/ԳԲ տարածվածության և առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:
Ակնկալվող արդյունքներ
Սոցիալական աջակցության կենտրոնների, առողջապահական հաստատությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններն ու զգայունությունը ԸԲ/ԳԲ հիմնախնդիրների վերաբերյալ բարձրացվել են։
Պետությունը Կոալիցիայի հետ համագործակցությամբ մշակել, ընդունել կամ փոփոխել է անհրաժեշտ իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ
Կոալիցիան մշակել և պետությանն ու հանրությանն է ներկայացրել հետազոտական և մշտադիտարկման զեկույցներ խոցելի և լուսանցքում հայտնված կանանց խմբերի նկատմամբ առկա գենդերային բռնության վերաբերյալ
Կոալիցիան մշակել է ԸԲ/ԳԲ խնդիրների վերաբերյալ համապարփակ դասընթացների ուղեցույց
Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանայք ավելի զորեղացված են և քաջատեղյակ են ԸԲ/ԳԲ խնդիրներից
Կորոնավիրուսի համավարակից տուժած խոցելի կանայք ստացել են հրատապ աջակցության փաթեթներ
Համավարակի ընթացքում կանայք ստացել են իրավական խորհրդատվություն աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ
Մարզային ՔՀԿ-ների գիտելիքն ու կարողությունները բարձրացվել են ԸԲ/ԳԲ հարցերի վերաբերյալ
Մարզային ՔՀԿ-ներն իրականացրել են տեղական նախաձեռնություններ համավարակից տուժած կանանց աջակցելու նպատակով
Կոալիցիան իրականացրել է հասարակական արշավներ և փառատոներ, թողարկել սոցիալական գովազդներ ԸԲ/ԳԲ հիմնախնդիրների վերաբերյալ:
Project documents
Ծրագրի քարտեզ
Workshop on DV with local governmental bodies and key stakeholders in Gyumri, Shirak region organized by Spitak Helsinki Group
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Ներառականություն
Թեմա:
Մարդու իրավունքներ, Կանայք
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2020
Ավարտի ամսաթիվ:
31.01.2023
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/csvwarmenia/
ԵՄ ծրագրի համարը:
041-027