InvigoratEU մրցույթ. «Ո՞րն է եվրոպական աշխարհամասի ապագան» | Դիմել մինչև հուլիսի 24-ը

Տրանսեվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների ասոցիացիան (TEPSA) հրավիրում է Եվրոպայի ապագայով եւ ԵՄ ընդլայնմամբ հետաքրքրված բոլոր անձանց մասնակցել իր «Ո՞րն է եվրոպական աշխարհամասի ապագան» խորագրով մրցույթին եւ կիսվել իրենց գաղափարներով ու տեսլականներով՝ նպաստելու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունների մասին ավելի լայն հանրային քննարկմանը։
TEPSA-ն ընդունում է աշխատանքներ երեք կատեգորիաներում՝ գրավոր էսսեներ (առավելագույնը 2000 բառ), պոեզիա (բանաստեղծությունները չպետք է գերազանցեն 500 բառը) եւ աուդիովիզուալ ստեղծագործություններ (մինչեւ 2 րոպե տեւողությամբ), որոնք վերաբերում են Եվրոպայի ապագային եւ ԵՄ ընդլայնմանը։
Մրցույթին կարող են մասնակցել Եվրոպայի ապագայով ու ԵՄ ընդլայնմամբ հետաքրքրված 18 տարեկան եւ բարձր ուսանողներ, երիտասարդ մասնագետներ եւ այլ անձինք՝ անկախ ազգությունից եւ բնակության վայրից։
Մրցույթի երեք հաղթողները կհրավիրվեն մասնակցելու 2026 թվականի նոյեմբերի 4-5-ը Բրյուսելում կայանալիք InvigoratEU եզրափակիչ համաժողովին։ Կազմակերպող կողմը կհոգա ճանապարհածախսը եւ կեցության ծախսերը՝ մինչեւ 500 եվրոյի չափով։
Ձեր աշխատանքը կներկայացվի InvigoratEU կոնսորցիումի հանդիպման դատին։ TEPSA-ն դրանով կկիսվի նաեւ իր առցանց հարթակներում՝ այն տեսանելի դարձնելով ԵՄ ընդլայնման ոլորտի առաջատար հետազոտողների, քաղաքականության մշակողների եւ մասնագետների համար։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24-ն է։
TEPSA-ն ԵՄ հարցերով զբաղվող առաջին հետազոտական ցանցն է, որը բաղկացած է Եվրոպայի առաջատար հետազոտական ինստիտուտներից, եւ որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Ցանցն այժմ բաղկացած է 37 եվրոպական երկրներում գործող 51 անդամ ինստիտուտներից եւ ասոցացված անդամներից:
Իմացիր ավելին
InvigoratEU մրցույթ. «Ո՞րն է եվրոպական աշխարհամասի ապագան» նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

World Humanitarian Day: courage of aid workers often comes at a terrible cost

Thirty km/h Saves Lives: Eastern Partnership Road Safety Observatory invites partners across region to join its campaign

ԵՄ աջակցությունը Լեռնային Ղարաբաղից փախստականներին
