Skip to main content

EU4Culture համաժողով. Հայաստանի երեք քաղաքներ միացել են «EU4Culture քաղաքների ցանց»-ին

2022 թվականի մայիսի 19-20-ը Թբիլիսիում, Վրաստան, EU4Culture-ը կազմակերպեց առաջին Տարածաշրջանային ցանցային համաժողովը, որտեղ նախագիծը ստեղծեց «EU4Culture քաղաքների ցանց»:

«EU4Culture քաղաքների ցանց»-ը կծառայի որպես գիտելիքի փոխանակման և համագործակցության հարթակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի 14 ընտրված քաղաքների միջև, որոնք ստացել են ԵՄ ֆինանսավորում՝ մշակութային զարգացման ռազմավարություններ պատրաստելու համար։ Հայաստանից ցանցին միացել են Չարենցավանը, Իջևանը և Սևանը։

«EU4Culture քաղաքների ցանցը»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար՝ ստեղծելու վստահելի և երկարատև համագործակցության հարթակ, որը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը մշակույթի և ստեղծագործական ոլորտում, ստեղծել ընդհանուր նախաձեռնություններ և մշակութային ծրագրեր, դյուրացնել պետություն-մասնավոր երկխոսությունը նաև միջտարածաշրջանային մակարդակով», – ասաց EU4Culture նախագծի թիմի ղեկավար դոկտոր Անատոլի Բայֆերթը:

Միջոցառմանը ներկա էին ընտրված քաղաքների քաղաքապետեր և այլ ներկայացուցիչներ, Վրաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ, Վրաստանի մշակույթի և սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր:

Համաժողովում մասնավոր շահագրգիռ կողմերը, փորձագետները և դոնոր կազմակերպությունները քաղաքներին ներկայացրին ֆինանսավորման հնարավորություններ, ինչպես նաև հանրային և մասնավոր համագործակցության լավագույն փորձառություններ: Համաժողովի երկրորդ օրը նախագիծը քաղաքային պաշտոնյաների համար կազմակերպեց սեմինարներ՝ քաղաքականության մշակման և կարգավորող դաշտի վերաբերյալ:

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթեի ինստիտուտի (ղեկավար), Վրաստանի Ֆրանսիական ինստիտուտի, Դանիայի մշակութային ինստիտուտի և Չեխիայի կենտրոնների կողմից: