Skip to main content

Հայտերի ընդունում. ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների հաքաթոն 2026

11/02/2026

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը» հրավիրում է մասնակցելու իր 2026 թվականի Արեւելյան գործընկերության քաղաքացիական տեխնոլոգիաների հաքաթոնին: Հաքաթոնն անցկացվում է արդեն յոթերորդ անգամ՝ օգնելով քաղաքացիական տեխնոլոգիաների սիրահարներին մշակել եւ գործարկել քաղաքացիական տեխնոլոգիական լուծումներ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համար։

Այս տարի Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքացիական ակտիվիստների եւ ԱլԳ ու ԵՄ երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մոտ 15 հաստատված թիմեր կաշխատեն իրենց առաջարկած քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների վրա՝ ուղղված տարածաշրջանի չորս սոցիալական մարտահրավերներին.

  • առցանց ապատեղեկատվության եւ ստահոդ տեղեկատվության դեմ պայքար.
  • սոցիալական բեւեռացման հաղթահարում.
  • քաղաքացիական հասարակության դիմակայունության ամրապնդում.
  • փախստականների, ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) եւ ապաստան հայցողների աջակցություն։

2026 թվականի հաքաթոնի ընթացքում մշակված ամենախոստումնալից լուծումները կառաջադրվեն ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների մրցանակի, որի շրջանակում ԵՄ-ն ֆինանսական եւ փորձագիտական ​​աջակցություն կտրամադրի լուծման հետագա մշակման եւ գործարկման համար։

Յուրաքանչյուր հաղթողի համար նախատեսված աջակցության միջին չափը կազմում է 10,000 եվրո։ Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչեւ 12,000 եվրո։

Հաքաթոնը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 17-19-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում, որից առաջ՝ մարտ-ապրիլ ամիսներին, ընտրված թիմերի համար կանցկացվի ինտենսիվ առցանց ինկուբացիոն ծրագիր։

Մասնակցությունը բաց է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար: ԵՄ անդամ պետությունների ՏՏ մասնագետները հաքաթոնին կարող են մասնակցել որպես թիմերի անդամներ:

Դիմումները ընդունվում են միայն այն թիմերից, որոնք ունեն քաղաքացիական տեխնոլոգիական լուծման գաղափար եւ դրա նախատիպը ստեղծելու համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկական հմտություններ: Այս անգամ անհատական ​​դիմումները չեն ընդունվում:

Հաքաթոնին մասնակցությունն անվճար է: Ընտրված թիմերի համար Եվրոպական միությունը կհոգա դեպի Քիշնեւ եւ հակառակ ուղղությամբ ճանապարհածախսը, ինչպես նաեւ հաքաթոնի ընթացքում կեցության եւ սննդի ծախսերը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 2-ն է։

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որն աշխատում է Արեւելյան գործընկերության վեց երկրների հետ՝ այդ բոլոր վեց երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ակտիվիստների դերն ամրապնդելու եւ կարողությունները զարգացնելու նպատակով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների հաքաթոն 2026

The post Հայտերի ընդունում. ԱլԳ քաղաքացիական տեխնոլոգիաների հաքաթոն 2026 appeared first on EU NEIGHBOURS east.

Նորություններ

Երիտասարդական քաղաքականության ուղեցույց

EU reforms its humanitarian aid to meet today’s global challenges

Armenian Brandy: EU supports B2B session of the Concours Mondial de Bruxelles in Yerevan 

Armenia: EU supports human rights youth camp in Agvaran for displaced and local youth

Հայաստանն առաջընթաց է գրանցում ԵՄ-ի հետ քաղաքացիների առանց վիզայի ճանապարհորդության ուղղությամբ