CPMA-ն փնտրում է փորձագետ և ծրագրի օգնական

Լիտվայում տեղակայված «Նախագծերի կառավարման կենտրոնական գործակալությունը» (CPMA) փնտրում է փորձառու հայ թեկնածուներ, ՀՀ իրավապահ համակարգի աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակներում որպես տեղացի փորձագետ, ինչպես նաև որպես ծրագրի օգնական՝ երկարաժամկետ ծառայությունների մատուցման նպատակով։
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում՝ ԵՄ լավագույն փորձին համահունչ:
Ծրագրերի տևողությունը երկու տարի է․ սկիզբը՝ 2023 թվականի մայիսի 1-ից։ Ծառայությունների մատուցման պայմանագրերի բյուջեները յուրաքանչյուր ամսվա համար կազմում են՝ համապատասխանաբար մինչև 2000 եվրո և 1500 եվրո:
Լավագույն թեկնածուն պետք է խորապես տիրապետի ՀՀ իրավապահ մարմինների գործունեությանը, իրավական ակտերին և ունենա անհրաժեշտ ոլորտին համապատասխանող գիտելիքներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 30-ը:
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղումներով՝
Փորձագետ – https://europa.eu/!yrmVQk
Ծրագրի օգնական՝ https://europa.eu/!kXTXxM
Նորություններ

Armenia: Young European Ambassadors host heritage exchange event

Հայաստան. ԵՄ-ն ընդունում է ժամանակավոր առևտրային միջոցառումներ՝ ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու համար

Թիմ Եվրոպան Սյունիքում․ ներդրումները՝ նոր հնարավորությունների հիմք

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը միավորում են իրենց ուժերը՝ մարդասիրական ճգնաժամերից տուժած համայնքներում ներդրումները խթանելու համար
