Skip to main content

COP17-ի շրջանակում ներկայացվել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը

24/10/2026

Հոկտեմբերի 22-ին COP17-ի շրջանակում` Հայաստանի տաղավարում, ներկայացվել է «ԵՄ-ն հանուն Սեւանի կենսաբազմազանության պահպանության. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագիրը։

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Եվրոպական միության աջակցությամբ եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ 2026 թվականի մայիսին մեկնարկած ծրագիրը կունենա երեք տարի տեւողություն։

Ծրագրի մեկնարկին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել են Սեւանա լճի երկարաժամկետ վերականգնման եւ կայուն կառավարման հիմքերի ամրապնդման կարեւորությունը։

«ԵՄ-ն հանուն Սեւանի կենսաբազմազանության պահպանության. Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել Սեւանա լճի երկարաժամկետ կայունության համար նպաստավոր միջավայր՝ ինստիտուցիոնալ ամրապնդման, էկոհամակարգի վերականգնման արդյունավետ միջոցառումների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների, ինչպես նաեւ կայուն ֆինանսավորման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի կողմից Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը տրամադրվող աջակցության շրջանակում եւ կտեւի մինչեւ 2029 թվականը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

COP17-ի շրջանակում ներկայացվել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։