Skip to main content

ՔՀԿ-ներ և ԱԲ. ուսուցողական վեբինարներ՝ հասկանալ, կողմնորոշվել և օգտվել

10/11/2026

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) հրավիրում է միանալու «ՔՀԿ-ներ և ԱԲ»  վեբինարներին։ Սրանք երկու գործնական վեբինարներ են՝ մշակված ՔՀԿ-ներին օգնելու ավելի արդյունավետ և պատասխանատու կերպով հասկանալ, գնահատել և օգտագործել արհեստական բանականությունը։

Քաղաքացիական հասարակության և թվային նորարարությունների ոլորտում հարուստ փորձ ունեցող խորհրդատու, թրեյներ և մենթոր Միլոշ Յանկովիչը կվարի վեբինարները։ Դրանք կհամատեղեն ԱԲ հիմնարար գիտելիքները՝ կազմակերպչական կարիքների համար ԱԲ գործիքներ ներդնելու վերաբերյալ գործնական ուղեցույցների հետ։

Վեբինար 1․ ԱԲ հիմունքները և քաղաքականությունը ՔՀԿ-ների համար

Վեբինարը տեղի կունենա 2026 թ-ի նոյեմբերի 12-ին, 13:00 – 14:30 Կենտրոնաեվրոպական ժամանակով։

Դուք կսովորեք․

Ինչպես է աշխատում գեներատիվ ԱԲ-ն․ Հասկանալ, թե ինչպես են ԱԲ լեզվական մոդելները գեներացնում պատասխաններ, ինչու են դրանք երբեմն սխալներ թույլ տալիս և ինչու է անհրաժեշտ ստուգել դրանց արդյունքները։

Ինչպես պատասխանատու կերպով օգտագործել ԱԲ-ն․ Բացահայտել այն առանցքային խնդիրները, որոնք ձեր կազմակերպությունը պետք է հաշվի առնի ներքին ԱԲ քաղաքականության մեջ, և թե ինչ են դրանք նշանակում գործնականում։

Ինչպես ընտրել ճիշտ ԱԲ գործիքներ․ Համեմատել անվճար և վճարովի, փակ և բաց կոդով լուծումները՝ հաշվի առնելով ձեր առաջադրանքները, բյուջեն և տվյալների նկատմամբ վերահսկողությունը։

Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով։

Վեբինար 2․ ԱԲ գործիքակազմի կարգավորումը ՔՀԿ-ների համար

Վեբինարը տեղի կունենա 2026 թ-ի նոյեմբերի 19-ին, 13:00 – 14:30 Կենտրոնաեվրոպական ժամանակով։

Դուք կսովորեք, թե ինչպես․

Կառուցել ԱԲ ավելի լավ համակարգ․ Հասկանալ ԱԲ համակարգի յոթ մակարդակները, թե ինչ է անում դրանցից յուրաքանչյուրը և ինչպես քայլ առ քայլ կարգավորել դրանք։

ԱԲ-ին տամադրել ճիշտ համատեքստ․ Սովորել, թե ինչ պետք է ներառվի հրահանգների, հիշողության, նախագծերի և ֆայլերի մեջ, որպեսզի ԱԲ-ն կարողանա աշխատել կազմակերպության համապատասխան տեղեկատվության հետ։

Ձեր կազմակերպության փորձառությունը վերածել վերօգտագործելի ԱԲ հմտությունների․ Սովորել, թե ինչպես արտացոլել ձեր մեթոդները, ստանդարտներն ու օրինակները հմտությունների ֆայլում և ստուգել՝ արդյոք ԱԲ-ն հետևում է դրանց։

Ընտրել ճիշտ գործիքներ և կարգավորումներ․ Հասկանալ, թե ինչպես ընտրել մոդելներ, միացնող գործիքներ և այլ միջոցներ՝ կախված առաջադրանքից, պահանջվող հասանելիությունից և ջանքերի մակարդակից։

Գրել անվրեպ հարցումներ և գնահատել արդյունքները․ Սահմանել հստակ նպատակներ, բացատրել, թե ինչպիսին պետք է լինի որակյալ արդյունքը, և վերանայել ԱԲ-ի գեներացրած աշխատանքը՝ որոշումների կայացումը թողնելով մարդկանց։ Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով։

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն

 CSOs & AI: Essential tutorial webinars to better understand how you can navigate and benefit from AI in your civic activism նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների գույքագրումների պատրաստման ուղղությամբ Հայաստանի կարողությունների զարգացումը Եվրոպական միության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ

CEPOL and EPPO bring together authorities from Armenia, Moldova, Ukraine and EU to help protect EU-funded support against infiltration by organised crime

Putting reform into practice: EU4Energy brings European regulatory expertise to Armenia

EU4Business. Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները 2025-ին ԵՄ աջակցությամբ ստեղծել են լրացուցիչ 938.9 միլիոն եվրո եկամուտ և 89,388 նոր աշխատատեղ

Մեկ քայլով ավելի մոտ Եվրոպական միություն առանց վիզայի ճանապարհորդությանը. Մարթա Կոս