Մեկ քայլով ավելի մոտ Եվրոպական միություն առանց վիզայի ճանապարհորդությանը. Մարթա Կոս
05/11/2026

«Հայաստանի քաղաքացիները մեկ քայլով ավելի մոտ են Եվրոպական միություն առանց վիզայի ճանապարհորդությանը։
ԵՄ աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կհեշտացնի սահմանային ստուգումներն ու կդյուրացնի ճանապարհորդությունը։
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունը լինի ի շահ քաղաքացիների», -սոցցանցում գրել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Իմացիր ավելին ֆեյսբուքյան հրապարակումից։






