Culture Moves Europe. մեկնարկել է մշակութային ռեզիդենտների հյուրընկալության 2026-2027 թթ․ նոր մրցույթը | Դիմել մինչև հունվարի 18-ը

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը (Creative Europe) մեկնարկել է դրամաշնորհային մրցույթ այն կազմակերպությունների և անհատ արվեստագետների համար, որոնք ցանկանում են ռեզիդենտական նախագծի շրջանակներում հյուրընկալել միջազգային արվեստագետների և մշակութային մասնագետների։
Մրցույթի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին և անհատ արվեստագետներին, որոնք ցանկանում են ռեզիդենտական նախագծի շրջանակներում հյուրընկալել մինչև հինգ միջազգային արվեստագետների և մշակութային մասնագետների։
Հյուրընկալող կողմերից ակնկալվում է ապահովել համապատասխան միջավայր, կացարան, աշխատանքային տարածք և առնվազն մեկ մենթորի ներգրավմամբ գեղարվեստական ուղղորդում։
Ռեզիդենտական նախագծերը պետք է հետապնդեն հինգ նպատակներից առնվազն երկուսը՝ ուսումնասիրել, արարել, սովորել, միավորել և վերափոխել։
Մրցույթը բաց է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձեւության դիզայնի, գրականության, երաժշտության, կատարողական արվեստի և կերպարվեստի ոլորտներում նախագծերի համար։
Culture Moves Europe-ի մրցույթի շրջանակում ռեզիդենտներին հյուրընկալող կողմ դառնալ կարող են ինչպես ոչ առեւտրային կազմակերպությունները, մշակութային կենտրոնները, թանգարանները, հիմնադրամները, ընկերությունները և ՀԿ-ները, այնպես էլ անհատ ձեռնարկատեր արվեստագետները։
Հյուրընկալության նպաստը կազմում է օրական 50 եվրո՝ մեկ ռեզիդենտի համար։
Ռեզիդենտը կստանա օրական 30 եվրո և 400-ից մինչեւ 800 եվրո ճանապարհածախսի փոխհատուցում՝ կախված հեռավորությունից, որն ավտոմատ կերպով հաշվարկվում է դիմումի ձևում:
Կան նաև լրացուցիչ վճարներ (ըստ անհրաժեշտության) կանաչ շարժունակության (400 եվրո), ընտանեկան հավելավճարի (200 եվրո 18 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխայի համար) և վիզային ծախսերի փոխհատուցման (120 եվրո) տեսքով:
Հայտերի ընդունումը բաց է մինչև 2027 թվականի հունվարի 18-ը։
Առցանց դիմումի ձևը լրացնելու համար նախ անհրաժեշտ է օգտահաշիվ ստեղծել Goethe-Application Portal-ում։
Իմացիր ավելին
Culture Moves Europe. մեկնարկել է մշակութային ռեզիդենտների հյուրընկալության 2026-2027 թվականների նոր մրցույթը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
