Skip to main content

Սիմֆոնիկ Եվրոպա

28/10/2026

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ խորին երախտագիտությունն է հայտնել մաեստրո Սերգեյ Սմբատյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Ալիս Սարա Օտտին՝ հոկտեմբերի 24-ին կայացած «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի հիանալի կատարման համար։

Արդեն երրորդ տարին անընդմեջ ԵՄ պատվիրակությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կազմակերպում է այս հատուկ միջոցառումը:

Հատուկ շնորհակալություն է հայտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ ողջույնի խոսքով հանդես գալու համար։

Հանդիսատեսին ընդհանուր մշակութային ժառանգության շուրջ միավորող երեկոն լի էր Լուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Կլոդ Դեբյուսիի ոգեշնչող ստեղծագործություններով: Եվրոպական միության և Հայաստանի մշակութային համագործակցությունը հիմնարար նշանակություն ունի մարդկանց միջև շփումների ամրապնդման համար։

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն