Skip to main content

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Նորարարական ֆինանսավորման մարտահրավեր» նախաձեռնությունը՝ աջակցելու համայնքների ֆինանսավորման նոր հնարավորությունների բացահայտմանը | Դիմել մինչև նոյեմբերի 13-ը

21/10/2026

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) ծրագրի միջոցով, հայտարարում է Հետաքրքրության արտահայտման հայտերի ընդունելության մեկնարկը՝ Նորարարական ֆինանսավորման մարտահրավերի (ՆՖՄ) շրջանակում։ Նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ուկրաինայի համայնքներին՝ տեղական զարգացման մարտահրավերներին արձագանքող նորարարական ֆինանսավորման լուծումներ մշակելու եւ իրականացնելու գործում։

Հայտամրցույթին աջակցում է նաեւ Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդը (CEF)։

ՆՖՄ-ն համայնքներին կտրամադրի տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն (յուրաքանչյուր քաղաքին մինչեւ 20,000 ԱՄՆ դոլար)՝ իրենց տեղական կարիքներին համապատասխան նորարարական ֆինանսավորման մեխանիզմները փորձարկելու եւ իրականացնելու համար։ Դրանք կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում շրջանառու ֆոնդերով, քրաուդֆանդինգի / առցանց դրամահավաքի հարթակներով, համայնքային ակտիվների կառավարմամբ եւ մոնետիզացիայով, գույքահարկի համակարգի բարելավմամբ, համայնքային պարտատոմսերով եւ համայնքային հողային հիմնադրամներով։ Համայնքները կարող են նաեւ առաջարկել իրենց սեփական նորարարական լուծումները։

ՆՖՄ-ի շրջանակում առաջարկվող ֆինանսավորման լուծումները պետք է արձագանքեն դիմող համայնքի առջեւ ծառացած կոնկրետ ֆինանսավորման խոչընդոտի, այլ ոչ թե ծառայեն որպես եկամուտների ստեղծման ընդհանուր գործիք։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 13-ն է։

Ընտրված համայնքները կմասնակցեն ծրագրին 2027 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր։

CEF-ն աշխատում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համայնքների հետ՝ Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցությամբ ռազմավարական նորարարության եւ փորձարկումների միջոցով բարդ քաղաքային մարտահրավերներին արձագանքելու համար։ ՀՀՏԶ/M4EG նախաձեռնությունը մեկնարկել է Եվրոպական միության կողմից 2017 թվականին եւ դրանից ի վեր շարունակաբար ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ 2021 թվականից նախաձեռնությունն իարականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ սերտորեն համագործակցելով ԵՄ-ի, տեղական իշխանությունների եւ տարբեր գործընկերների հետ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հետաքրքրության հայտի ուղեցույց, համապատասխանության չափանիշներ եւ հայտադիմումի նյութեր

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Նորարարական ֆինանսավորման մարտահրավեր» նախաձեռնությունը՝ աջակցելու համայնքների ֆինանսավորման նոր հնարավորությունների բացահայտմանը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

EU4Innovation East. Հայաստանն ուսումնասիրում է Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ աերոոտիեզերական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Երիտասարդ եվրոպական դեսպանները և Օզին COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԵՄ տաղավարում

Հայկական բիզնեսի հորիզոնների ընդլայնումը ԵՄ շուկայում

Տեսանկյունների մերձեցում․ ավարտվեց Հայաստան–Թուրքիա մեդիա ավտոբուսային շրջայցը

ԵՄ-ն մեկնարկում է WARIE ծրագիրը՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ԱԲ հետազոտությունների առաջմղման նպատակով