Skip to main content

Հայաստան. Դասընթաց՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մասնակիցների համար

14/08/2026

Հուլիսի 30-31-ին, «Մեղրիի սահմանային անցման կետի (ՍԱԿ) արդիականացում» ծրագրի շրջանակներում, Երևանում անցկացվեց Խորհրդատու ինժեներների միջազգային ֆեդերացիայի (FIDIC) խորացված դասընթացը, որը համախմբեց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչներին և ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերին:

Մեղրիի ՍԱԿ-ի արդիականացման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից:

Հենվելով սույն թվականի սկզբին անցկացված ներածական դասընթացի ընթացքում ստացված գիտելիքների վրա՝ այս խորացված դասընթացը կենտրոնացած էր ծրագրի իրականացման ողջ ընթացքում FIDIC պայմանագրերի կառավարման գործնական մարտահրավերների վրա: Մասնակիցներն ուսումնասիրեցին իրական կյանքից վերցված օրինակներ և փորձ փոխանակեցին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են վճարման ընթացակարգերը, պայմանագրային թղթակցությունը, փոփոխությունները, պահանջները (claims), փաստաթղթաշրջանառության կառավարումը և Ինժեների դերը պայմանագրի կատարման գործում:

Դասընթացն անցկացվել է FIDIC-ի միջազգայնորեն ճանաչված փորձագետների կողմից՝ մասնակիցներին տրամադրելով գործնական գործիքներ և միջազգային լավագույն փորձը բարդ ենթակառուցվածքային պայմանագրերի կառավարման համար:

FIDIC-ը խորհրդատու ինժեներների ազգային ասոցիացիաների գլոբալ ներկայացուցչական մարմինն է, որը ներկայացնում է ավելի քան մեկ միլիոն ինժեներ-մասնագետների և 40,000 ընկերությունների աշխարհի շուրջ 100 երկրներում:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստան. ԵՄ աջակցությամբ իրականացվող Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման ծրագիրն անցկացնում է դասընթաց շահագրգիռ կողմերի համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։