4 թափուր հաստիքի մրցույթ Հայաստանի Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրում | Դիմել մինչև օգոստոսի 23-ը

2026թ․ սեպտեմբերից ծրագիրը փնտրում է մոտիվացված Թիմի ղեկավարի, Մշակութային և կայուն զարգացման ծրագրերի ղեկավարի, Երիտասարդության հարցերով ծրագրերի ղեկավարի և Ֆինանսական ու վարչական ծրագրերի պատասխանատուի։
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ԵՄ-Հայաստան համագործակցությունը մշակույթի, երիտասարդության ներգրավվածության և կայուն զարգացման նախաձեռնությունների միջոցով՝ միաժամանակ բարձրացնելով Եվրամիության գործունեության տեսանելիությունն ու հանրային ընկալումը Հայաստանում։ Այն իրականացվում է ԵՄ պատվիրակության, EUNIC անդամների, ազգային շահառուների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցությամբ։
Հետաքրքրության դեպքում անցնել համապատասխան հղումով Գյոթե ինստիտուտի կայքէջ, ընտրել հետաքրքրող կոնկրետ հաստիքը, ծանոթանալ մանրամասներին և ուղարկել հայտը։
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել անգլերենով՝ բացառապես Hasmik.muradyan@goethe.de և Jan-tage.kuehling@goethe.de էլ․ հասցեներին։
Դիմումների վերջնաժամկետն է՝ 2026 թ․ օգոստոսի 23-ը ներառյալ։
Իմանալ ավելին
Նորություններ

2025 International Humanitarian Law report: EU promotes respect of international humanitarian law across the globe, including in Ukraine

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները ԵՄ և ՄԱԶԾ աջակցությամբ մասնակցել են Կանադայում անցկացված գլոբալ համաժողովին

Կրթություն և երիտասարդություն
