Skip to main content

4 թափուր հաստիքի մրցույթ Հայաստանի Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրում | Դիմել մինչև օգոստոսի 23-ը

05/08/2026

2026թ․ սեպտեմբերից ծրագիրը փնտրում է մոտիվացված Թիմի ղեկավարի, Մշակութային և կայուն զարգացման ծրագրերի ղեկավարի, Երիտասարդության հարցերով ծրագրերի ղեկավարի և Ֆինանսական ու վարչական ծրագրերի պատասխանատուի։

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ԵՄ-Հայաստան համագործակցությունը մշակույթի, երիտասարդության ներգրավվածության և կայուն զարգացման նախաձեռնությունների միջոցով՝ միաժամանակ բարձրացնելով Եվրամիության գործունեության տեսանելիությունն ու հանրային ընկալումը Հայաստանում։ Այն իրականացվում է ԵՄ պատվիրակության, EUNIC անդամների, ազգային շահառուների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սերտ համագործակցությամբ։

Հետաքրքրության դեպքում անցնել համապատասխան հղումով  Գյոթե ինստիտուտի կայքէջ, ընտրել հետաքրքրող կոնկրետ հաստիքը, ծանոթանալ մանրամասներին և ուղարկել հայտը։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել անգլերենով՝ բացառապես Hasmik.muradyan@goethe.de  և Jan-tage.kuehling@goethe.de  էլ․ հասցեներին։

Դիմումների վերջնաժամկետն է՝ 2026 թ․ օգոստոսի 23-ը ներառյալ։

Իմանալ ավելին

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027