ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամը ընդունում է դիմում-հայտեր «Կրթաթոշակներ առանց սահմանների 2026» մրցույթի շրջանակներում | Դիմել մինչև սեպտեմբերի 11-ը

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարում է դիմում-հայտերի ընդունման երկրորդ մրցույթն Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակառուների 2026 թվականի խմբի համար։
Այս հատուկ մրցույթով ներկայացվում է «Կրթաթոշակներ առանց սահմանների» ծրագիրը՝ նոր հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, որոնց աշխատանքը, ուսուցումը, գործընկերությունները կամ համայնքները դուրս են գալիս ազգային սահմաններից։
Գործունեությունը կարող է տեղի ունենալ Արեւելյան գործընկերության երկրներում, Եվրոպական միության անդամ պետություններում կամ ԵՄ թեկնածու երկրներում, սակայն այն պետք է արժեք բերի Արեւելյան գործընկերության համայնքին։
«Կրթաթոշակներ առանց սահմանների» ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության այն ակտիվիստներին, ովքեր ցանկանում են՝
- սովորել մեկ այլ երկրի քաղաքացիական հասարակության գործիչներից եւ կազմակերպություններից.
- կառուցել գործընկերություններ եւ համերաշխության ցանցեր սահմաններից այն կողմ.
- աջակցել Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համայնքներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն.
- նոր գիտելիքներ, հմտություններ եւ մոտեցումներ բերել իրենց համայնքներ.
- ամրապնդել քաղաքացիական ներգրավվածությունը, շահերի պաշտպանությունը, հաշվետվողականությունը եւ սոցիալական փոփոխությունները միջազգային համագործակցության միջոցով:
Հաջողակ հայտատուները կարող են ակնկալել մոտավորապես 5000 եվրոյի ֆինանսական աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն եւ նեթվորքի ու շրջանավարտների գործունեությանը մասնակցելու հնարավորություններ։
Հայտատուները պետք է՝
- լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ.
- լինեն առնվազն 18 տարեկան.
- ունենան քաղաքացիական ներգրավվածության, համայնքային առաջնորդության կամ քաղաքացիական նորարարության ապացուցված փորձ.
- ունենան անգլերենի լավ աշխատանքային իմացություն (նվազագույնը B1 մակարդակ).
- նախկինում օգտված չլինեն Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրից։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։
2026 թվականի հուլիսի 15-ին կանցկացվի կրթաթոշակի համար հաջողակ դիմում-հայտի պատրաստման վերաբերյալ վեբինար։ Վեբինարի համար գրանցումը կատարվում է այստեղ։
Իմացիր ավելին
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը ընդունում է դիմում-հայտեր «Կրթաթոշակներ առանց սահմանների 2026» մրցույթի շրջանակներում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

ԵՄ-ն Հայաստանին է նվիրում ականազերծման ժամանակակից մեքենա

Սա հայկական ծիրանից պատրաստածս մրգախյուսն է

Ամառային ճամփորդության կատարյալ ընթերցանությունը. YEA Magazine 2026-ն արդեն հասանելի է

Հայաստանում մեկնարկել է EU4Dialogue ծրագրի նոր փուլը
