Skip to main content

ԱլԳ քաղաքացիական հասարակության հիմնադրամը ընդունում է դիմում-հայտեր «Կրթաթոշակներ առանց սահմանների 2026» մրցույթի շրջանակներում | Դիմել մինչև սեպտեմբերի 11-ը

10/07/2026

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարում է դիմում-հայտերի ընդունման երկրորդ մրցույթն Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակառուների 2026 թվականի խմբի համար։

Այս հատուկ մրցույթով ներկայացվում է «Կրթաթոշակներ առանց սահմանների» ծրագիրը՝ նոր հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, որոնց աշխատանքը, ուսուցումը, գործընկերությունները կամ համայնքները դուրս են գալիս ազգային սահմաններից։

Գործունեությունը կարող է տեղի ունենալ Արեւելյան գործընկերության երկրներում, Եվրոպական միության անդամ պետություններում կամ ԵՄ թեկնածու երկրներում, սակայն այն պետք է արժեք բերի Արեւելյան գործընկերության համայնքին։

«Կրթաթոշակներ առանց սահմանների» ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության այն ակտիվիստներին, ովքեր ցանկանում են՝

  • սովորել մեկ այլ երկրի քաղաքացիական հասարակության գործիչներից եւ կազմակերպություններից.
  • կառուցել գործընկերություններ եւ համերաշխության ցանցեր սահմաններից այն կողմ.
  • աջակցել Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համայնքներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն.
  • նոր գիտելիքներ, հմտություններ եւ մոտեցումներ բերել իրենց համայնքներ.
  • ամրապնդել քաղաքացիական ներգրավվածությունը, շահերի պաշտպանությունը, հաշվետվողականությունը եւ սոցիալական փոփոխությունները միջազգային համագործակցության միջոցով:

Հաջողակ հայտատուները կարող են ակնկալել մոտավորապես 5000 եվրոյի ֆինանսական աջակցություն, մասնագիտական ​​​​խորհրդատվություն եւ նեթվորքի ու շրջանավարտների գործունեությանը մասնակցելու հնարավորություններ։

Հայտատուները պետք է՝

  • լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ.
  • լինեն առնվազն 18 տարեկան.
  • ունենան քաղաքացիական ներգրավվածության, համայնքային առաջնորդության կամ քաղաքացիական նորարարության ապացուցված փորձ.
  • ունենան անգլերենի լավ աշխատանքային իմացություն (նվազագույնը B1 մակարդակ).
  • նախկինում օգտված չլինեն Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրից։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։

2026 թվականի հուլիսի 15-ին կանցկացվի կրթաթոշակի համար հաջողակ դիմում-հայտի պատրաստման վերաբերյալ վեբինար։ Վեբինարի համար գրանցումը կատարվում է այստեղ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը ընդունում է դիմում-հայտեր «Կրթաթոշակներ առանց սահմանների 2026» մրցույթի շրջանակներում նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում