Հայտերի ընդունում Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի համար․ Դիմել մինչև հուլիսի 31-ը

Մայիսի 4-ին Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես մեկնարկեց Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի վեցերորդ մրցույթի համար մասնակցության հայտերի ընդունումը։
«Դաֆնե Կարուանա Գալիցիայի դաժան սպանությունից ինը տարի անց ամբողջ աշխարհում լրագրողները շարունակում են ենթարկվել ահաբեկումների, սպառնալիքների և սպանությունների։ Եվրոպական խորհրդարանը նրանց կողքին է արդարության համար պայքարում», — ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամենամյա հիմունքներով՝ հոկտեմբերի 16-ին՝ լրագրողի սպանության օրը։ Այն շնորհվում է ակնառու լրագրության համար, որը խթանում կամ պաշտպանում է Եվրոպական միության հիմնական սկզբունքներն ու արժեքները, ինչպիսիք են մարդկային արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Մրցանակը բաց է ցանկացած ազգության արհեստավարժ լրագրողների և լրագրողական թիմերի համար, որոնք կարող են ներկայացնել ԵՄ 27 երկրներից մեկում գործող լրատվամիջոցների կողմից հրապարակված կամ հեռարձակված մանրամասն լրագրողական նյութեր։
Մրցանակաբաշխությունը կկայանա Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանում։ Մրցանակակիրը կստանա 20,000 եվրո դրամական պարգեւ։
Մրցանակային հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 31-ն է:
2024 և 2025 թվականների մրցանակները շնորհվել են համապատասխանաբար անհետ կորած անչափահաս միգրանտների գործի հետաքննությանը (Lost in Europe) և ռուսական ստվերային նավատորմի վերաբերյալ համատեղ հետաքննությանը (համակարգվել է Follow the Money— կողմից)։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
31 Հուլիսի, 2026
Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?
