Skip to main content

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

04/11/2026

Այս շաբաթ՝ նոյեմբերի 3-ից 5-ը, կտրած ծաղիկների աճեցմամբ զբաղվող հայկական չորս ընկերություն՝ Armenia Rose-ը, Green House-ը, Miss Rose-ը և Rose Art-ը, առաջին անգամ ներկայացնում են իրենց ծաղիկները Նիդեռլանդներում անցկացվող Ծաղկաբուծության միջազգային ցուցահանդեսում (IFTF):

Լինելով ծաղկաբուծության ոլորտի առաջատար գլոբալ հարթակներից մեկը՝ IFTF-ն մեկտեղում է աճեցնողներին, արտահանողներին, գնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին ամբողջ աշխարհից: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների ստեղծում» ծրագրի աջակցությամբ՝ այս չորս ընկերությունների ներկայությունը ցուցահանդեսում կարևոր քայլ է իրենց միջազգային ներկայության ընդլայնման ուղղությամբ:

IFTF ցուցահանդեսին մասնակցությունը սովորական ցուցադրությունից շատ ավելին է: Այս դեբյուտը բացառիկ հնարավորություն է ընձեռում ընդգծելու Հայաստանում աճեցված ծաղիկների յուրահատուկ որակը, կապեր հաստատելու միջազգային գնորդների հետ, ուսումնասիրելու առևտրային նոր գործընկերություններ, և ոչ միայն: Ի վերջո, այս իրադարձությունը էական քայլ է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և հայկական ծաղկաբուծությունն համաշխարհային ասպարեզ դուրս բերելու ճանապարհին:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն