Skip to main content

Հայաստանում պաշտոնապես վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը

17/04/2026

Ապրիլի 7-ին Երեւանում կայացել է «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացման պաշտոնական արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ այլ պաշտոնատար անձինք։

Նոր գրասենյակը գտնվում է Օրբելի եղբայրների 22 հասցեում: Այն բաց է երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից մինչեւ 18:00:

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության եւ ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին հայաստանյան բոլոր դերակատարների, հայտատուների եւ շահառուների լայն շրջանակի մասնակցության խթանմանը։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է գրասենյակի վերաբացումը, որը պետք է ծառայի որպես «Էրազմուս+»-ի հնարավորությունների մասին հանրային իրազեկվածություն ապահովող եւ հայտատուներին աջակցող վստահելի տեղեկատու։

«Նրանք իրական կամուրջ են Եվրոպական միության ակադեմիական հաստատությունների, մարդկային կապիտալում ներդրումներ իրականացնող եվրոպական կառույցների եւ հայկական հաստատությունների միջեւ։ Մարդկային կապիտալը լավագույն ներդրումն է, որն ունենք, եւ հենց դա է որոշում երկրի մրցունակությունն ու ապագան», — նշել է Վասիլիս Մարագոսը։

Միջոցառումը նաեւ նշանավորվեց «Էրազմուս+» ազգային գրասենյակի նոր պաշտոնական կայքի գործարկմամբ։

Նոր հարթակը նախատեսված է «Էրազմուս+» ծրագրի հնարավորությունները մեկտեղելու եւ առավել հստակ ու մատչելի ներկայացնելու համար՝ բարձրագույն կրթության, ՄԿՈՒ, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում գործող կառույցների, մասնագետների եւ ուսանողների համար։

Իմացիր ավելին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառում

Տեղեկատվական հանդիպման համար գրանցում

The post Հայաստանում պաշտոնապես վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը appeared first on EU NEIGHBOURS east.