Ուսումնական այց դեպի ԵՄ․ հնարավորություն տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների համար
Եթե հայաստանյան տեքստիլ ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչ եք և փնտրում եք միջազգային փորձագետներից սովորելու և ձեր բիզնեսի հորիզոններն ընդլայնելու բացառիկ հնարավորություն, ապա ժամանակն է դիմել։
Նախաձեռնության շրջանակում Արևելյան Գործընկերության երկրներում գործող ՓՄՁ ներկայացուցիչները հնարավորություն են ստանալու մեկնել 5-օրյա ուղևորության՝ դեպի ԵՄ՝ խթանելու միջազգային համագործակցությունն ու ձեռք բերելու յուրօրինակ փորձառություն։ Ուսումնական այցը կազմակերպվելու է միջազգային առևտրի ցուցահանդեսի շրջանակում, և դուք ներկա եք գտնվելու որպես մասնակիցներ ու կարողանալու եք ներգրավվել ԵՄ-ում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների հետ քննարկումներում։
Լավագույն նորությունը․ մասնակցությունն անվճար է։
Որո՞նք են մասնակցության առավելությունները՝
1․ Բիզնես հնարավորությունների ընդլայնում և արժեքավոր կապերի հաստատում ԱլԳ երկրներում գործող ՓՄՁ-ների համար․
2․Պոտենցիալ հաճախորդների կողմից ուղիղ հետադարձ կապ, որը հետագայում թույլ կտա շուկայի պահանջներին էլ ավելի համարժեք արտադրանք ստեղծել․
3․Նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերում՝ շփվելով միջազգային փորձագետների, պոտենցիալ հաճախորդների հետ և ծանոթանալով ՓՄՁ-ների ոլորտում գործող միջազգային ստանդարտներին։
Իրադարձության մանրամասները՝
Ո՞վ կարող է դիմել
ԱլԳ երկրներում գործող տեքստիլ ոլորտի ՓՄՁ 30 ներկայացուցիչներ
Դեպի ուր՞
MOMAD նորաձևության ցուցահանդես։ Իսպանիա՝ Մադրիդ։
Ե՞րբ
2024 թ․-ի սեպտեմբերի 12-16-ը
Դիմելու վերջնաժամկետը՝
2024 թ․-ի հունիսի 16-ը
Պատկերացնու՞մ եք, որ սա բացառիկ հնարավորություն է։ Սպասելու ու երկար մտածելու կարիք չկա, դիմե՛ք հիմա, դարձե՛ք յուրօրինակ փորձառության մասնակիցը։
Դիմել՝ bit.ly/3X93W5B