Skip to main content

ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին նվիրաբերվեցին ռենտգեն սարքավորումներ

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին նվիրաբերվեցին ռենտգեն սարքավորումներ ռադիոլոգիայի կաբինետի համար։ Նվիրատվությունը Հայաստանում COVID-19-ի հաղթահարմանն ուղղված Եվրոպական միության համալիր օժանդակության մաս է։ Հիվանդությունների, այդ թվում COVID-19-ի հաղթահարման կարևոր գործոններից է արագ և ճշգրիտ ախտորոշումը։

«Հուսով ենք, որ նոր սարքավորումները կօգնեն Հայաստանին խթանել համավարակի դեմ պայքարը՝ հեշտացնելով անձանց բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավելով կլինիկական ախտորոշումների իրականացումը։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու COVID-19 համավարակի դեմ: Ես ուրախ եմ Բժշկական կենտրոն այցելել հենց այսօր, երբ լրանում է ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման 4-ամյակը», – նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։