Skip to main content

«Կանաչ» ավտոբուսներ Երևանի համար

«ԵՄ-ն ուրախ է ներդրում կատարել շարժունության «խելացիացման» և քաղաքային տրանսպորտի կայունացման ուղղությամբ Երևանի համար «կանաչ» ավտոբուսներ մատակարարելու նոր նախաձեռնության շրջանակներում՝ օգնելով մայրաքաղաքային տրանսպորտի գործարկման բարելավմանը և արդիականացմանը։ Այս ուղենիշը հստակ ուղի է հարթում «կանաչ» ներդրումների միջոցով կլիմայի ընդհանուր թիրախներին հասնելու գործում։ Այն ոչ միայն կնպաստի տրանսպորտային ցանցի փոխակերպմանը և հոգատար վերաբերմունքին շրջակա միջավայրի նկատմամբ, այլև կապահովի անվտանգ, հուսալի և մատչելի փոխադրումներ տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող ուղևորների համար», – «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առթիվ նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։