Skip to main content

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելքը» հրապարակել է ուղեցույց, թե ինչպես մշակել կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

13/08/2026

2026 թվականի հուլիսին Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտական ​​կենտրոնը (JRC) «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» (CoM East) նախաձեռնության շրջանակում հրապարակել է «Ինչպես մշակել կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (SECAP) Արեւելյան գործընկերության երկրներում» ուղեցույցը։

Տրամադրելով համապարփակ, քայլ առ քայլ ուղեցույց՝ այս ձեռնարկն աջակցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ստորագրող կողմերին կառուցել ցածր ածխածնային, դիմակայուն եւ ներառական հասարակություն՝ կարեւոր դեր խաղալով իրենց համայնքներում կայունության մշակույթի խթանման գործում։

Սույն ուղեցույցն անդրադառնում է SECAP-ների նախագծման, մշակման, իրականացման եւ մոնիթորինգի կարեւորագույն ասպեկտներին: Փաստաթուղթը կառուցված է տասը հիմնական տարրերի շուրջ, որոնք կարեւոր են ամբողջ գործընթացի հաջողության համար եւ որոնց վրա պետք է կենտրոնանան համայնքների գործողությունները, ներառյալ՝ քաղաքական հանձնառությունը, համապատասխան համայնքային ռեսուրսների մոբիլիզացումը, շահագրգիռ կողմերի ներգրավումը, ելակետային իրավիճակի գնահատումը, նպատակների սահմանումը, հիմնական մարտահրավերներին անդրադառնալու գործողությունների նախապատրաստումը, բավարար ֆինանսավորման ապահովումը, SECAP-ների ընդունումը եւ ներկայացումը, իրականացումը, մոնիթորինգը եւ հաշվետվությունը:

Ուղեցույցն իրենից ներկայացնում է 2018 թվականին հրատարակված նախորդ՝ «Ինչպես մշակել կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (SECAP) Արեւելյան գործընկերության երկրներում» ուղեցույցի հիմնական թարմացումը։

Մասնավորապես, այն տրամադրում է թարմացված տեղեկատվություն պարտավորությունների վերաբերյալ՝ համապատասխան եվրոպական եւ միջազգային կլիմայական քաղաքականության նպատակների ուղղությամբ առաջընթացին: Բացի այդ, այն առաջարկում է CoM East-ի շրջանակի մշակման հետ կապված հավելյալ ուղեցույց, մասնավորապես ներառելով էներգետիկ աղքատության վերաբերյալ առանձին բաժին: Փաստաթուղթն այժմ ունի նոր կառուցվածք, որը նախատեսված է ընթերցումը հեշտացնելու եւ տարբեր լսարանների կարիքները բավարարելու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելքը» հրապարակել է ուղեցույց, թե ինչպես մշակել կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։