Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում

Այս հետազոտությունն ուսումնասիրում է Հայաստանում տրանսգենդեր անձանց գենդերի վերահաստատման գործընթացները և առողջության պահպանման իրավունքները։ Իրավական վերլուծությունը մեկտեղելով սոցիոլոգիական ուսումնասիրության հետ՝ հետազոտությունը ցույց է տալիս տրանսգենդեր անձանց առողջահական կարիքները, իրավական շրջանակը, ինչպես նաև այդ անձանց անձնական փորձառությունները՝ ընդգծելով ծառայությունների մատուցման և նրանց պաշտպանության ոլորտում եղած բացերը։ Այս հետազոտության նպատակն է խորությամբ ուսումասիրել Հայաստանում գենդերի վերահաստատման գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ գործընթաց(ներ)ով անցած տրանս անձանց առողջապահական կարիքներն այդ գործընթացի բոլոր փուլերում՝ համադրելով իրավական կարգավորումերի, միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումասիրությունը սոցիոլոգիական ուսումասիրության հետ։ Սոցիոլոգիական ուսումասիրության առանցքում տրանսգենդեր անձանց անհատական փորձառությունն է։
Այս հետազոտությունը հասանելի է անգլերեն և հայերեն լեզուներով։
Տարեթիվ՝ 2025 թ.
Տրանսգենդեր անձանց առողջապահական իրավունքները և գենդերի վերահաստատման պրակտիկաները Հայաստանում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



