ԵՄ-ն և Հայաստանը խորացնում են տնտեսական և էներգետիկ համագործակցությունը. Երևանում կայացել է բարձր մակարդակի հանդիպում
27/10/2026

Հոկտեմբերի 26-ին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանը համանախագահել են ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվել է Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նիստին զուգահեռ:


Քննարկումներն ընդգծել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման աճող դինամիկան՝ հատուկ շեշտադրում կատարելով տնտեսական կայունության և էներգետիկ դիմակայունության ամրապնդման վրա: Օրակարգի առանցքային թեման ԵՄ «Բազմաոլորտային բյուջետային աջակցության» նախագծով նախատեսված կառուցվածքային բարեփոխումների իրականացումն էր, որը Հայաստանի 2024–2027 թթ․ Դիմակայունության և աճի ծրագրի հենասյուներից մեկն է։
Իմացեք ավելին




