Տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին
24/04/2026

Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակը եւ Էրազմուս Մունդուս ասոցիացիան համատեղ կազմակերպում են տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին (EMJM)։
Հանդիպումը կանցկացվի մայիսի 2-ին, ժամը՝ 17։00-ին՝ Google Meet հարթակի միջոցով։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
- Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հիմնական պայմաններն ու առանձնահատկությունները.
- հայտադիմումների ներկայացման ամբողջ գործընթացը՝ փուլ առ փուլ.
- ֆինանսավորման եւ ամբողջական կրթաթոշակների հնարավորությունները.
- ծրագրերի շրջանակում առաջարկվող ակադեմիական, հետազոտական եւ արտալսարանային փորձառությունները.
- մրցունակ մոտիվացիոն նամակ կազմելու կարեւոր նրբություններ ու խորհուրդներ։
Մասնակցության համար խնդրում ենք մինչեւ ապրիլի 29-ը լրացնել հետեւյալ գրանցման ձեւը։
Իմացիր ավելին
The post Տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին appeared first on EU NEIGHBOURS east.
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
