Skip to main content

ՎԶԵԲ Impact Academy. «Սննդի թափոնների նորարարական կրճատում եւ վերամշակում» առցանց ուսումնական մոդուլ

19/08/2026

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Impact Academy-ն մեկնարկել է «Սննդի թափոնների նորարարական կրճատում եւ վերամշակում» առցանց ուսուցողական մոդուլը։

Այս մոդուլը նախատեսված է ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում շահագրգիռ կողմերի շրջանում սննդի կորստի եւ թափոնների կրճատման եւ վերամշակման վերաբերյալ քաղաքականության գիտելիքներն ու փորձը բարելավելու համար՝ հիմնվելով Կորեայի Հանրապետության լավագույն փորձի վրա: Այն նպատակ ունի աջակցել քաղաքականության գործողությունների մշակմանը եւ իրականացմանը, որոնք խթանում են կայուն սննդի արժեքային շղթան՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության եւ սննդի անվտանգության նման կարեւորագույն մարտահրավերները:

«Թափոնների արդյունավետ կրճատումը պահանջում է հուսալի կառավարում, հստակ սահմանված նպատակներ, տվյալների վրա հիմնված համագործակցություն, ենթակառուցվածքային ներդրումներ եւ շահագրգիռ կողմերի համապարփակ ներգրավում: Զարգացող տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ՏՏ-ն, բլոկչեյնը եւ արհեստական ​​բանականությունը, կարեւորագույն դեր են խաղում գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխման գործում՝ բարելավելով հետագծելիությունը, արդյունավետությունը եւ ռեսուրսների օպտիմալացումը», — ասվում է մոդուլի նկարագրության մեջ:

Սա վեբ-մոդուլ է, հետեւաբար, լրացուցիչ ծրագրակազմի անհրաժեշտություն չկա։

Մոդուլը բաղկացած է հինգ դասից, որոնք կարող եք անցնել ձեր նախընտրած տեմպով: Դասընթացը հասանելի է անգլերեն լեզվով: Մոդուլն ավարտելու համար պահանջվում է մոտավորապես 3-4 շաբաթ՝ շաբաթական 1-2 ժամ հատկացնելու դեպքում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԶԵԲ Impact Academy. «Սննդի թափոնների նորարարական կրճատում եւ վերամշակում» առցանց ուսումնական մոդուլ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

COP17: EU4Clean Air in Armenia project highlights importance of connections between air pollution and public health