«Սեռահավասարության բառարան»

Սեռահավասարության բառարանը սահմանում է միջազգային քաղաքականության մեջ և ակադեմիական խոսույթում լայնորեն տարածում գտած հիմնական գենդերային հասկացությունների և հայեցակարգերի հայերեն թարգմանությունը։ Հայաստանում գենդերային հավասարության շուրջ խոսույթը ձևավորվել է անգլերենից ուղղակի փոխառությունների հաշվին՝ հաճախ առանց հայերենի լեզվական նորմերին հարմարեցվելու։ Թեպետ այս փոխառությունները գլոբալ ազդեցության հետևանք են, դրանք նաև նպաստել են ընկալմանը, թե գենդերային հավասարությունն օտար հայեցակարգ է՝ հայկական մշակույթից և ինտելեկտուալ ավանդույթներից կտրված։ Այս ընկալումը ստեղծել է հաղորդակցության ճեղքվածք՝ թե՛ լեզվական և թե՛ հայեցակարգային առումով, ինչը սահմանափակում է գենդերին առնչվող հարցերում առավել լայն ներգրավվածությունը։ Սեռահավասարության բառարանն ուղղված է այս ճեղքվածքը փակելուն։
Տարեթիվ՝ 2025 թ.
«Սեռահավասարության բառարան» նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



