Skip to main content

ՍԱԼՏՈ. ուսումնական դասընթաց «Ինչպես խոսել պատերազմի մասին» թեմայով | Դիմել մինչև սեպտեմբերի 6-ը

19/08/2026

Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի երիտասարդական աշխատողներն ու առաջնորդները հրավիրվում են մասնակցելու «Ինչպես խոսել պատերազմի մասին» ուսումնական դասընթացին։

Այն տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 6-ից 11-ը Վիեննայում (Ավստրիա)։

Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ օգնելով նրանց ներգրավել երիտասարդներին պատերազմների եւ զինված հակամարտությունների մասին իմաստալից, տեղեկացված եւ զգայուն զրույցների մեջ։ Դասընթացը նպատակ չունի տեղեկացնել կամ քննարկել որեւէ կոնկրետ պատերազմի մանրամասները եւ/կամ պատմությունը։

Դասընթացը կազմակերպվում է «Ներառման ռազմավարական գործընկերության» շրջանակներում՝ Էրազմուս+ ծրագրի Ավստրիայի ազգային գործակալության (OeAD-GmbH), -ի Էրազմուս+ ծրագրի Էստոնիայի ազգային գործակալության (Haridus-Ja Noorteamet – HARNO) եւ ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի կողմից։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՍԱԼՏՈ. ուսումնական դասընթաց «Ինչպես խոսել պատերազմի մասին» թեմայով նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Թիմ Եվրոպան վերահաստատում է իր երկարաժամկետ գործընկերությունը և խոստանում շարունակական աջակցություն Հայաստանին

EU budget for 2027: Council gives final green light

DigiTec 2026. ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են ստարտափների հարթակ և կիբեռանվտանգության կենտրոն

«Էրազմուս+» 2027. ավելի քան 5,3 մլրդ եվրո՝ ընդլայնված հնարավորությունների համար

EU4Energy advances energy connectivity in the South Caucasus and Türkiye