Պատերազմի ընթացքում և հետպատերազմական պայմաններում գենդերային բռնության կանխարգելում և արձագանքում

Սույն վերապատրաստման ձեռնարկը տրամադրում է ուղղորդող տեղեկատվություն և դասերի պլաններ՝ պատերազմի ընթացքում և հետպատերազմական պայմաններում գենդերային բռնության կանխարգելման և դրա արձագանքման թեմաներով վերապատրաստման մոդուլների անցկացման համար։ ԵԱՀԿ-ի աջակցությամբ մշակված այս ձեռնարկը հիմնված է պատերազմական պայմաններում կանանց հարցերով զբաղվող ՀԿ-ների փորձառության և առաջարկությունների վրա։ Դասընթացի ձեռնարկը հիմնված է WAVE կազմակերպության կողմից ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ 2022թ․ մշակված գործիքակազմի վրա, որը հրատարակվել է «Պատերազմի ընթացքում և հետպատերազմական պայմաններում գենդերային բռնության կանխարգելում և արձագանքում․ կանանց հկ-ների փորձառությունները և առաջարկները» վերնագրով:
Այս ուղեցույցը հասանելի է անգլերեն և հայերեն լեզուներով։
Տարեթիվ՝ 2023 թ.
Պատերազմի ընթացքում և հետպատերազմական պայմաններում գենդերային բռնության կանխարգելում և արձագանքում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



