Ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առեւտրային ինքնավար միջոցները

Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առեւտրային ինքնավար միջոցները (ATMs)՝ ԵՄ պաշտոնական տեղեկագրում (ԵՄ) 2026/2269 կանոնակարգի հրապարակումից հետո։
Միջոցները պաշտոնապես ընդունվել են Եվրոպական միության խորհրդի կողմից սեպտեմբերի 24-ին՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առեւտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանը աջակցելու համար։
Նշված միջոցների շնորհիվ առաջիկա երկու տարվա ընթացքում հայկական արտատրանքի շուրջ 80%-ը ԵՄ շուկա կարտահանվի առանց մաքսատուրքերի։
Միջոցները նաեւ կնպաստեն Հայաստանից դեպի ԵՄ առեւտրային հոսքերի աջակցությանը եւ ամրապնդմանը՝ համաձայն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նպատակների։
Ավելի վաղ այս շաբաթ Երեւանում կայացավ ITIF 2026 ֆորումը՝ մեկտեղելով 38 երկրներից 250 պատվիրակների հայ արտադրողների հետ։ Ֆորումը կազմակերպել էր Հայաստանի ներդրումային խորհուրդը, համաֆինանսավորել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը, որն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը:
Իմացիր ավելին
Ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առեւտրային ինքնավար միջոցները նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




