Նորարարական դրամաշնորհների հայտամրցույթ

Մեկնարկում է նորարարական դրամաշնորհների հայտամրցույթ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: Դրամաշնորհների նպատակն է ներմուծել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման նորարար և խելացի լուծումներ: Դրամաշնորհրները բաց են ՓՄՁ-ների, գիտահետազոտական և/կամ զարգացման հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության համար, որոնք ցանկանում են մշակել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման նոր և հնարամիտ լուծումներ: ԵՄ-ը կտրամադրի ֆինանսավորում ընտրություն անցած գործողությունների ընդհանուր արժեքի 90%-ի չափով։ Առաջարկվող գործողությունների բյուջեները՝ 25-ից մինչև 45 հազար եվրո:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 7-ը, Հայաստանի ժամանակով ժամը 24:00-ը: Դիմորդի ուղեցույցը և այլ փաստաթղթեր հասանելի են առցանց՝ https://www.hazardouswm.eu/innovation_grants.html:
Բոլոր հետաքրքրված դիմորդները հրավիրվում են մասնակցելու 2023 թվականի մարտի 10-ին, Հայաստանի ժամանակով 15:00-ին (GMT +4; 12:00 ԿԵԺ) կայանալիք տեղեկատվական առցանց հանդիպման: Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հատևյալ հղմամբ՝ https://us02web.zoom.us/meeting/register/tZ0oc-Cgqz0oGtcC6YNnrXBdZQQ7KICs6-p0
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
