Հայտամրցույթի հրավեր․ Քրեակատարողական հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում

Նիդերլանդների հելսինկյան կոմիտեն (ՆՀԿ) նախաձեռնել է «Covid-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր՝ 2020-2022թթ. Փակ հաստատություններում COVID-19 բանտարկյալների ազդեցության մոնիտորինգի հայտամրցույթ»՝ տարածաշրջանային ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի հետ համագործակցությամբ։
Սույն ծրագրի շրջանակներում սահմանված գործողություններն իրականացնելու նպատակով ՆՀԿ-ն համագործակցում է Մարդու իրավունքները հոգեկան աոողջության ոլորտում, Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ։
Ծրագիրն աջակցելու է քաղհասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին՝ Արևելյան գործընկերության երկրներում։
ՆՀԿ-ն ևՀԳՆՖ-ն ցանկանում են դրամաշնորհներ տրամադրել ՔՀԿ-ներին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հաստատություններում, կալանավայրերում և/կամ նախնական կալանքի վայրերում պահվող անձանց պայմանների վրա Covid-19-ի կանխարգելման և բուժման միջոցառումների ազդեցությունը մշտադիտարկելու նպատակով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ․ դեկտեմբերի 19-ը: Հայտերի մանրամասներին և մասնակցության պայմաններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով
https://bit.ly/31cCd9v

Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?
