Skip to main content

Հայկական բրենդի. Եվրոպական միությունն աջակցել է Երեւանում Concours Mondial de Bruxelles -ի B2B հանդիպման անցկացմանը

27/05/2026

Եվրոպական միությունն իր կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագրի շրջանակներում 2026 թվականի մայիսի 20-ին աջակցել է Հայաստանում Concours Mondial de Bruxelles -ի B2B հանդիպման անցկացմանը։

Միջոցառումը միավորել էր միջազգային փորձագետներին, արտադրողներին, գնորդներին, ոլորտի ներկայացուցիչներին եւ հիմնական շահագրգիռ կողմերին՝ կարեւոր հարթակ ստեղծելով մասնագիտական փորձի փոխանակման, գործընկերային հարաբերությունների ձեւավորման եւ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման միջազգային առաջխաղացման համար:

B2B հանդիպումը արժեքավոր հնարավորություններ ընձեռեց հայ արտադրողներին՝ համաշխարհային լսարանին ներկայացնելու հայկական բրենդիի որակը, իսկությունը եւ հարուստ ժառանգությունը՝ միաժամանակ հաստատելով նոր առեւտրային հարաբերություններ, ուսումնասիրելով արտահանման հնարավորությունները եւ ամրապնդելով երկարաժամկետ բիզնես կապեր միջազգային շուկաներում։

«Այս նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին՝ որակի ապահովման համակարգերի, սերտիֆիկացման եւ հետագծելիության մեխանիզմների ամրապնդման, ինչպես նաեւ «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ծագման եւ իսկության պաշտպանության գործում», — ասվում է միջոցառման առթիվ Հայաստանում ԵՄ պատվիրակության կատարած ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ծրագիրը նաեւ նպաստում է ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացմանը, պաշտպանված ծագում ունեցող արտադրանքի նկատմամբ սպառողների վստահության ամրապնդմանը եւ տեղական արտադրական գործելակերպերի համապատասխանեցմանը եվրոպական եւ միջազգային աշխարհագրական նշումների չափանիշներին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայկական բրենդի. Եվրոպական միությունն աջակցել է Երեւանում Concours Mondial de Bruxelles -ի B2B հանդիպման անցկացմանը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east. կայքում։