Skip to main content

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության հզորացմանը

02/07/2026

Հունիսի 22-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկեց «Կայուն, ազդեցիկ եւ ներառական քաղաքացիական հասարակություն» (ԿԱՆՔ) ծրագիրը՝ ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բաց մրցույթի արդյունքում արդեն ընտրված 36 ենթադրամաշնորհառու կազմակերպությունները, ինչպես նաեւ ծրագրի հիմնական գործունեության ուղղությունները։

Ծրագիրը միտված է ամրապնդելու քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ եւ վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման եւ համայնքային հզորացման գործում:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության եւ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության հզորացմանը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։