Հայաստանյան 6 ընկերություն մասնակցել են Ֆրանսիայում կայացած միջազգային ցուցահանդեսին
04/09/2026

Հայաստանյան 6 ընկերություն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել են «Texworld Paris» միջազգային ցուցահանդեսին։
Ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը, արտադրական ներուժն ու մասնագիտական կարողությունները եւ ստեղծել են նոր գործարար կապերի ու համագործակցության ընդլայնման հնարավորություններ։
Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը հնարավոր է դարձել Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող եւ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի հետ սերտ համագործակցությամբ:
Իմացիր ավելին
Հայաստանյան 6 ընկերություն մասնակցել են Ֆրանսիայում կայացած միջազգային ցուցահանդեսին նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




