Skip to main content

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը

27/07/2026

Ազգային ռազմավարությունը սահմանում է Հայաստանի գեներային քաղաքականությունը 2025-2028 թվականների համար և նախատեսում համապատասխան գործողությունների ծրագիր։ Ռազմավարությունը, մասնավորապես,  վերաբերում է կառավարման և որոշումների կայացման ոլորտում գենդերային խտրականությանը, գենդերազգայուն սոցիալ-տնտեսական քաղաքականությունների խթանմանը, աշխատաշուկայում գենդերային խզվածքի նվազեցմանը, կրթության և  առողջապահության համակարգերում գենդերային խտրականությանը, գենդերային հիմքով խտրականությանը, ինչպես նաև գենդերային արձագանքող մոտեցումների ներառմանը կլիմային վերաբերող քաղաքականություններում։

Ռազմավարությունը, մասնավորապես, ամրագրում է 6 ռազմավարական ուղղություններ (գերակայություններ) և դրանցից բխող գործողություններ։ Դրանք են՝ կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների ընդունման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարումը, սոցիալ-տնտեսական բնագավառում գենդերազգայուն մոտեցումների խրախուսումը, աշխատուժի գենդերային խզվածքի նվազումը, կրթության և գիտության ոլորտում գենդերային խտրականության հաղթահարումը, առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, գենդերային բռնության և խտրականության կանխարգելումն ու հաղթահարումը, կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն և գենդերարձագանքող մոտեցումների ձևավորումը։

Տարեթիվ՝ 2025 թ.

 

Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։