Skip to main content

Հայաստանի Հանրապետության Երկրի գենդերային բնութագիրը

Հայաստանի Հանրապետության Երկրի գենդերային բնութագիրը (CGP) ուսումնասիրում է մի շարք սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրներ գենդերային տեսանկյունից` ներառելով ԵՄ Գենդերային գործողությունների պլանում (GAP III) ներառված թեմատիկ ոլորտները: Դրա նպատակն է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն և առաջարկություններ՝ Երկրի մակարդակով իրականացման ծրագրի (CLIP) մշակման վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով՝ համաձայն GAP III-ի, և աջակցելու կառավարությանը՝ գենդերային հավասարության ուղղությամբ ջանքերն առավելագույնի հասցնելու հարցում։
«Երկրի գենդերային բնութագիր» փաստաթուղթը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների պատուհան» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Niras» կազմակերպության  կողմից: Դրա բովանդակությունը բացառապես NIRAS-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: