Կատարեք ներդրումներ, ներմուծեք նորարարություններ և ընդլայնվեք. իմացեք, թե ինչպես կարող է EU4Business-ը օգնել ձեզ

Դուք փոքր կամ միջին բիզնես ունե՞ք Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ Ցանկանո՞ւմ եք կատարել ներդրումներ, աճել, ներմուծել նորարարություններ կամ մուտք գործել նոր շուկաներ։
Այդ գործում ձեզ օգնելու համար Եվրոպական միության «ԵՄ-ն` բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը մշակել է ինտերակտիվ ուղեցույցների շարք, որոնք ներկայացնում են փոքր եւ միջին բիզնեսների համար ԵՄ աջակցությամբ հասանելի ֆինանսավորումից, դրամաշնորհներից եւ բիզնեսի զարգացման ծառայություններից օգտվելու եղանակները։
Յուրաքանչյուր երկրի համատեքստին հարմարեցված եւ տեղական լեզվով, ինչպես նաեւ անգլերենով հասանելի այս ուղեցույցները կօգնեն ձեզ գտնել ձեր բիզնեսի կարիքներին համապատասխանող ճիշտ կազմակերպությունը եւ կբացատրեն, թե ինչպես օգտվել առկա աջակցությունից։
Յուրաքանչյուր ուղեցույց բաժանված է երեք հիմնական բաժնի, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ կոնկրետ հնարավորություններին.
- «Ես ունեմ ֆինանսավորման կարիք» (I need financing) բաժնում նշվում են այն տեղական բանկերը, որոնք մասնակցում են ԵՄ կողմից աջակցվող վարկային ծրագրերին, ինչպես նաեւ դիմելու ընթացակարգը.
- «Ես փնտրում եմ դրամաշնորհներ» (I am looking for grants) բաժնում թվարկված են այն կազմակերպությունները եւ ոլորտները, որտեղ ներկայումս հասանելի են ՓՄՁ դրամաշնորհներ.
- «Ես ուզում եմ զարգացնել իմ բիզնեսը» (I want to grow my business) բաժնում մանրամասն նկարագրված են ուսուցման, փորձագիտական խորհրդատվության եւ ստարտափների աջակցության առկա հնարավորությունները։
EU4Business-ի ուղեցույցները պարունակում են հղումներ եւ կոնտակտային տվյալներ յուրաքանչյուր հնարավորության համար, ինչպես նաեւ դիմելու վերաբերյալ խորհուրդներ։
EU4Business-ը Եվրոպական միության հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ԵՄ-ի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող ողջ աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում:
Իմացիր ավելին
Ինչպես զարգացնել ձեր բիզնեսը Հայաստանում
Կատարեք ներդրումներ, մտցրեք նորարարություններ եւ ընդլայնվեք. իմացեք, թե ինչպես կարող է EU4Business-ը օգնել ձեզ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




