Դասընթաց․Կայունության ստանդարներին համապատասխանություն տեքստիլի և արտադրության ոլորտում

Վերապատրաստման դասընթաց խորհրդատուների համար
Սիրով տեղեկացնում ենք ձեզ՝ Կայունության ստանդարտներին համապատասխանություն, դասըթացավարների/խորհրդատուների վերապատրաստման դասընթացի (ToT) մասին, որի նպատակն է տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ներին աջակցել համապատասխանելու կայունության միջազգային չափանիշներին և բարձրացնել նրանց մրցունակությունը գլոբալ շուկաներում:
Վերապատրաստման այս դասընթացը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Միջազգային Առևտրի Կենտրոնի կողմից իրականացվող՝ «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի կարևոր նախաձեռնություններից է, որը կիրականացվի ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր և միջին բիզնեսներին Հայաստանում» ծրագրի հետ սերտ համագործակցությամբ։
Ծրագրի մասին․
Դասընթացավարների/խորհրդատուների համար նախատեսված Կայունության ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ այս եռօրյա վերապատրաստման ծրագրի (ToT) նպատակն է զարգացնել տեղական փորձագիտական կարողությունները՝ մասնագետներին զինելով գիտելիքներով և գործիքակազմով՝ կայուն արտադրական պրակտիկաներ ներդնելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին հետագայում ուղղորդել տեքստիլ և հագուստի արտադրության ոլորտի ՓՄՁ-ներին՝ համապատասխանելու կայունության ստանդարտներին, կողմնորոշվելու ԵՄ կարգավորումների մեջ և բարձրացնելու նրանց մրցունակությունը գլոբալ շուկաներում։
Հիմնական թեմաներ․
Օր 1․ Ներածություն տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում կայունության վերաբերյալ
- Ոլորտի կայունության հիմնական խնդիրները:
- Մատակարարների ընտրության պատասխանատու պրակտիկա:
- Կայունության հետ կապված կարգավորումներ ԵՄ-ում և այլուր, ներառյալ պատշաճ ուսումնասիրության սկզբունքները (due-diligence principles):
- Ոլորտի նախաձեռնությունների և մասնավոր ընկերությունների պրակտիկայի ակնարկ
- Կայունության ստանդարտների ներկայացում (օրինակ՝ BSCI, Sedex SMETA, WRAP) և ITC Standards Map tool)։
- Ռեսուրսների արդյունավետության և շրջանաձև տնտեսության սկզբունքները:
Օր 2․ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) մեթոդաբանությունը կայունության ստանդարտներին ՓՄՁ-ների համապատասխանության վերաբերյալ
- Բացերի գնահատում և կայունության դիագնոստիկա։
- Համապատասխանության բացերը վերացնելու համար գործողությունների ծրագրի մշակում։
- Կայունության միջամտությունների ծախսերի և օգուտների վերլուծություն։
- Աուդիտի և սերտիֆիկացման գործընթացների ակնարկ։
- Դեպքերի ուսումնասիրություն և խմբային աշխատանք գործնական կիրառման համար։
Օր 3․ Գործնական կիրառում
- Այցելություն ընկերություն և բացերի գնահատման վարժության իրականացում տեղում։
- Կայունության համապատասխանության գործողությունների ծրագրի օրինակի պատրաստում։
Սպասվող արդյունքներ․
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան՝
- Համապարփակ պատկերացում՝ կայունության հիմնական մարտահրավերների և պատասխանատու մատակարարման պրակտիկաների վերաբերյալ։
- Հմտություններ՝ արդյունավետորեն կողմնորոշվելու կայունության ստանդարտներում, դրանց պահանջներում և աուդիտների գործընթացներում։
- Գիտելիքներ՝ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում ռեսուրսների արդյունավետության և շրջանաձև տնտեսության սկզբունքների մասին:
- Հմտություններ՝ աջակցելու ՓՄՁ-ներին հասնելու կայունության ստանդարտներին համապատասխանության ՝ ITC-ի ապացուցված մեթոդաբանության միջոցով:
- Փորձառություն՝ բացերի գնահատման, ինչպես նաև գործողությունների պլանների մշակման և համապատասխանության պահանջների լուծման գործում։
Դասընթացի լեզուն՝ անգլերեն։
Թիրախային լսարան և մասնակցության ընթացակարգ. Վերապատրաստման դասընթացին (ToT) մասնակցության տեղերը սահմանափակ են, և առաջնահերթությունը կտրվի այն դասընթացավարներին/խորհրդատուներին, ովքեր լավագույնս համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.
Հիմնական չափորոշիչներ
- Սոցիալական և աշխատանքային պրակտիկաների լավ իմացություն։
- Որակի կառավարման խորհրդատվական փորձ։
- Անգլերենի միջին կամ միջինից բարձր իմացություն, քանի որ դասընթացն անցկացվելու է անգլերեն լեզվով։
Նախընտրելի չափորոշիչներ
- Տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերությունների կամ կազմակերպությունների հետ պրակտիկ աշխատանքային փորձ։
- Տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում մատակարարումների, արտադրության, արտադրանքի մշակման կամ կայուն պրակտիկաների ներդրման փորձ։
- Վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման փորձ:
Եթե դուք ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը և համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտաձևը։
Մենք խրախուսում ենք վաղաժամ հայտադիմումները, քանի որ տեղերը սահմանափակ են!!
Ե՞րբ և որտե՞ղ․ վերապատրաստման դասընթացը տեղի կունենա 2025թ․-ի ապրիլ/մայիս ամիսներին Երևան քաղաքում։ Ճշգրիտ ամսաթվերի և վայրի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Դիմելու վերջնաժամկետ․ փետրվարի 28, 2025թ․։
Միջազգային առևտրի կենտրոնի մասին (ITC)․ www.intracen.org
Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։ Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է նաև էլեկտրոնային առևտուրը:
Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)
Հավելյալ տեղեկատվության համար դիմեք․
Լիլիթ Ափուջանյանին
Ազգային ծրագրի ղեկավար
Էլ․փոստ՝ lapujanyan@intracen.org
Հեռ․՝ +37495110880
Նորություններ

Culture Moves Europe: 150 residency projects selected, including in Armenia, Georgia, and Moldova

Armenia: EBRD appoints Remon Zakaria head of Yerevan office

EU4Energy Phase III brings together European and Eastern Partnership energy experts in Brussels

EU Green Week event showcases innovative wastewater solutions for EU’s Eastern Partnership countries
