ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2024 թ. ընթացքում

2024 թվականին «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակել է ԼԳԲՏ+ անձանց շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը, մի կողմից, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված ջատագովության և ծառայությունների տրամադրման, մյուս կողմից՝ համայնքի հզորացման և հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով։ Այս տարեկան զեկույցն արձանագրում է Հայաստանում 2024 թվականի ընթացքում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների դրությունը։ Այն ներկայացնում է համայնքի անդամներին իրավաբանական և սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում հավաքագրված տվյալները, ներառում է հանրային խոսույթի մշտադիտարկումը, ինչպես նաև ԼԳԲՏ+ անձանց թիրախավորման դեպքերը։
Այս զեկույցը հասանելի է անգլերեն և հայերեն լեզուներով։
Տարեթիվ՝ 2025 թ.
ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2024 թ. ընթացքում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



