Էլեկտրոնային խորհրդարանի համաշխարհային համաժողովը 18 տարի անց վերադարձավ Եվրոպական խորհրդարան

Նոյեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում կայացավ «Էլեկտրոնային խորհրդարանի համաշխարհային համաժողով 2026» միջոցառումը՝ միավորելով քաղաքական առաջնորդներին, բարձրաստիճան խորհրդարանականներին և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին՝ խորհրդարանական աշխատանքում նորարարական տեխնոլոգիաների դերը քննարկելու նպատակով։
Էլեկտրոնային խորհրդարանի համաշխարհային համաժողովը համատեղ կազմակերպվում է Եվրոպական խորհրդարանի և Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) կողմից։ Վերջինն ազգային խորհրդարանների գլոբալ կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի 193 երկրներից 184 անդամ խորհրդարաններ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
Այս տարվա համաշխարհային համաժողովի թեման էր՝ «Ժողովրդավարության առաջխաղացումը և խորհրդարանների ամրապնդումը թվային փոխակերպման միջոցով»։ Աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների անդամներն ու պաշտոնյաները քննարկումներ ունեցան տեխնոլոգիական ձեռքբերումների մասին, որոնք ամրապնդում են ժողովրդավարության դիմակայունությունը և խորհրդարանական գործընթացները։
2026 թվականի համաժողովը կենտրոնացավ երեք հենասյուների վրա՝ խորհրդարանականները թվային հասարակությունում, ռազմավարական առաջնորդությունը խորհրդարանների թվային փոխակերպման գործում, և միջխորհրդարանական համագործակցությունը։
Համաժողովի մասնակիցները նաև քննարկումներ ունեցան մատչելիության և արհեստական բանականության կառավարման լավագույն փորձի վերաբերյալ, կիսվեցին թվային հասունության տարբեր մակարդակներում ունեցած փորձով և լուծումներով, ինչպես նաև փոխանակվեցին համաշխարհային նորմերի առաջխաղացման գործում խորհրդարանների դերի վերաբերյալ տեսակետներով։
Իմացիր ավելին
Էլեկտրոնային խորհրդարանի համաշխարհային համաժողովը 18 տարի անց վերադարձավ Եվրոպական խորհրդարան նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




