Skip to main content

Երիտասարդ շրջանավարտների համար պրակտիկայի հնարավորություն Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Դիմել մինչև հուլիսի 31-ը

03/07/2026

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է միջազգային հարաբերություններով հետաքրքրված երիտասարդ շրջանավարտների, ովքեր ցանկանում են ավելին իմանալ դիվանագիտական ​​առաքելության աշխատանքի եւ այն մասին, թե ինչպես է ԵՄ պատվիրակությունը ներկայացնում ԵՄ շահերն ու արժեքները Հայաստանում։

2026 թվականին վեցամսյա պրակտիկաներ են առաջարկվում Քաղաքականության, մամուլի եւ տեղեկատվության բաժնում եւ Պատվիրակության ղեկավարի աշխատակազմում: Պրակտիկայի մեկնարկի մոտավոր ամսաթիվը 2026 թվականի հոկտեմբերի 1-ն է:

Թեկնածուները պետք է լինեն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների կամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների քաղաքացիներ:

Հայտարարությունը բաց է երիտասարդ շրջանավարտների համար, որոնք ունեն առնվազն բակալավրի (կամ համարժեք) կամ մագիստրոսի (կամ համարժեք) աստիճան միջազգային հարաբերություններին առնչվող ոլորտում։ Քաղաքագիտության իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Թեկնածուները պետք է ունենան մեկ տարվա մասնագիտական ​​​​փորձ ավարտելուց հետո, բայց չպետք է ունենան ԵՄ հաստատություններում վեց շաբաթից ավելի աշխատանքային փորձ։

Դիմորդները պետք է նաեւ ունենան գերազանց տիրապետեն անգլերեն եւ հայերեն լեզուներին (գրավոր եւ բանավոր)։ ԵՄ այլ լեզուների եւ ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես մեծ առավելություն։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Երիտասարդ շրջանավարտների համար պրակտիկայի հնարավորություն Հայաստանում ԵՄ պատվիրակությունում  նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027