Skip to main content

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ 2023 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 15-ից 26-ը Երևանում, ինչպես նաև Սյունիքում և այլ մարզերում։

Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն՝ կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը,երիտասարդների հմտությունները և եվրոպական մշակույթը:

Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է Երևանի կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) մայիսի 16-ից 22-ը։Մուտքն անվճար է և ազատ հանրության համար։ Կցուցադրվեն Հայաստանում հավատարմագրված` (նստավայր ունեցող) ԵՄ անդամ պետությունների արտադրության 13 մրցանակակիր ֆիլմեր՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։

Փառատոնի մասին հավելյալ տեղեկատվություն՝ https://europa.eu/!gxQKM3.

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին և 19-ին Սյունիքում տեղի կունենան միջոցառումներ։«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան:

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին ժամը` 15:30-ից Կապանում կկայանա  տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ ավելի քան 20 ծրարգրեր  կներկայացնեն սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցությունը տարբեր ոլորտներում: Տոնավաճառի ընթացքում տեղի կունենան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։

Հաջորդ օրը՝ մայիսի 19-ը, նվիրված է Գորիսում անցկացվելիք թեմատիկ քննարկումներին՝  ուղղված ինչպես սոցիալական աշխատողներին, այնպես էլ երիտասարդներին։

ԵՄ դեսպանի հետ միասին, այս միջոցառումների համար Սյունիք կմեկնեն «Եվրոպայի թիմ»-ի ավելի քան 13 պետությունները ներկայացնող դեսպաններ և/կամ այլ ներկայացուցիչներ:

Լրացուցիչ միջոցառումներ մարզերում կազմակերպվել են Երիտասարդ եվրոպացի դեսպանների կողմից՝ իրենց համայնքներում, և հիմնականում կենտրոնացած են այս տարվա «Հմտությունների տարի» համաշխարհային թեմայի վրա: Միջոցառումների վայրերի, թեմաների և ծրագրերի մասին մանրամասները կներկայացվեն Հայաստանում ԵՄ պատվիրակության սոցիալական ցանցերի էջերում՝ նախապես և ընթացքում։ 

Ֆեյսբուքյան էջ՝  https://www.facebook.com/eudelegationtoarmenia  
Թվիթերյան էջ՝ https://twitter.com/eu_armeniaԻնստագրամ՝ euinarmenia 

ԻՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Ամեն տարի մայիսի 9-ին անցկացվող Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունն ու միասնությունը Եվրոպայում: Ամսաթիվը նշում է պատմական «Շումանի հռչակագրի» տարեդարձը, որը մատնանշում էր նրա գաղափարը Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևի մասին, որն անհնարին կդարձներ պատերազմը Եվրոպայի ժողովուրդների միջև: Շումանի առաջարկը համարվում է այսօրվա Եվրպական միության սկիզբը։

ԻՆՉ Է ԹԻՄ ԵՎՐՈՊԱՆ

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միանում է նաև Շվեյցարիան, որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: Նախաձեռնությունն ունի մոտավոր հնգամյա բյուջե՝ 116 միլիոն եվրո արժողությամբ, որից 40 մլն՝ դրամաշնորհներ և 76 մլն եվրո՝ վարկեր»։