Եվրոպական միության կողմից հայտարարվել է նոր հայտամրցույթ՝ «Հզորացնել քաղաքացիական հասարակությունը որպես փոփոխությունների մղող շարժիչ ուժ» (EuropeAid/183606/DD/ACT/AM).

Հայտամրցույթի գլոբալ նպատակն է ամրապնդել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` որպես վստահելի, անկախ և արդյունավետ դերակատարների կարողությունները և բարձրացնել նրանց դիմակայունությունը:
Հայտամրցույթի առաջնահերթությունները հետևյալն են.
1. Բարձրացնել Հայաստանի անկախ լրատվամիջոցների և լրագրողների ազատ, էթիկապես ու մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողությունները՝ նրանց տրամադրելով վերապատրաստումներ, իրավաբանական աջակցություն և տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարելավեն հետաքննական լրագրությունը և կտրամադրեն հակազդեցություն ապատեղեկատվությանը։
2. Բարձրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) կարողությունները, կայունությունը և ազդեցությունը՝ նրանց կազմակերպչական կարողությունները, ֆինանսական դիմակայունությունը և քաղաքական երկխոսության, պաշտպանություն և ծառայությունների մատուցման ոլորտներում արդյունավետ մասնակցության կարողությունները զարգացնելու միջոցով։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ երկու (2) լոտերից․
ԼՈՏ 1․ ԶԼՄ-ների ազատություն և արհեստավարժություն՝ Աջակցության չափագումարը՝ 970,000 եվրո
ԼՈՏ 2․ Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացում՝ Աջակցության չափագումարը՝ 3,000,000 եվրո
2025 թվականի ապրիլի 2-ին Երևանի ժամանակով ժամը 14:00 տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Խնդրում ենք գրանցվել մինչև ս․թ․ մարտի 28-ը, DELEGATION-ARMENIA-CALLS-FOR-PROPOSAL@eeas.europa.eu էլեկտրոնային հասցեով։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ․ ապրիլի 05-ը, ժամը 12:00 (ԿԵԺ / Բրյուսել)
Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ հավելյալ մանրամասներին՝ https://webgate.ec.europa.eu/online-services/#/
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
