Skip to main content

Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանք Հունգարիայում՝ մանկահասակ երեխաների կրթության, STEM-ի եւ մեդիա ոլորտում փորձառու երիտասարդների համար | Դիմել մինչև սեպտեմբերի 30-ը

11/09/2026

Հունգարիայի Կալլոշեմյեն քաղաքի Ուսանողների եւ երիտասարդների ասոցիացիան հրավիրում է Եվրոպական համերաշխության կորպուսի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, կամավորների՝ աշխատելու երեխաների հետ եւ մասնակցելու կրթական, ստեղծագործական եւ սոցիալական միջոցառումների։

Կամավորական աշխատանքը նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2027 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում։

Կազմակերպիչները փնտրում են պատասխանատու, մոտիվացված եւ նախաձեռնող երիտասարդների՝

  • երկու կամավոր, ովքեր ունեն որակավորում կամ համապատասխան փորձ մանկապարտեզում, մսուրում կամ մանկահասակ երեխաների կրթության ոլորտում։
  • մեկ փորձառու կամավոր ռոբոտաշինության/STEM գործունեության ոլորտում։
  • նախկինում երեխաների հետ աշխատած մեկ փորձառու կամավոր տեսանյութերի մոնտաժի, ֆիլմերի ստեղծման եւ սոցիալական ցանցերի բովանդակության ստեղծման ոլորտում ։

Կամավորները կստանան օրական 15 եվրոյի չափով նպաստ, որը ներառում է եւ՛ սննդի նպաստը, եւ՛ գրպանի գումարը։ Նպաստը կվճարվի կանխիկ։ Քանի որ կացարաններն ունեն կահավորված խոհանոցներ, կամավորները կարող են ինքնուրույն պատրաստել իրենց սնունդը։

ճանապարհորդության ծախսերը կփոխհատուցվեն Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրային բյուջեի միջոցներից՝ հեռավորության գոտուն համապատասխան։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանքի հնարավորություն Հունգարիայում՝ մանկահասակ երեխաների կրթության, STEM-ի եւ մեդիայի ոլորտում փորձառու երիտասարդների համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները ԵՄ և ՄԱԶԾ աջակցությամբ մասնակցել են Կանադայում անցկացված գլոբալ համաժողովին

Կրթություն և երիտասարդություն

Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ

Von der Leyen: EU to create European security council involving Ukraine