Skip to main content

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը

16/09/2026

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 583 պատգամավոր կողմ է քվեարկել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը։

Կանոնակարգն այժմ կանցնի վերջնական հաստատման փուլ և, օրենսդրական գործընթացի ավարտից հետո, ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի։

«Հայկական տնտեսվարողների համար հնարավոր օգուտները զգալի են», – ասված է պատվիրակության հրապարակման մեջ։ «Հայկական ապրանքների ավելի քան 300 խումբ, այդ թվում՝ պահածոներ և հյութեր, չրեր և ընկուզեղեն, խոտաբույսեր և համեմունքներ, ինչպես նաև արդյունաբերական ապրանքների լայն տեսականի՝ տեքստիլից մինչև կոշկեղեն, երկու տարի շարունակ ԵՄ շուկա մուտք կգործի առանց մաքսատուրքերի՝ հայ արտադրողների առջև բացելով 450 միլիոն սպառող ունեցող շուկա»։

Հայաստանի համար առևտրի դյուրացման միջոցառումները ԵՄ աջակցության լայնածավալ փաթեթի մի մասն են, որը ներառում է Հայաստանի տնտեսության կայունացմանն ուղղված ֆինանսական աջակցության արագացված տրամադրումը, ինչպես նաև գործնական աջակցություն՝ ուղղված հայ ֆերմերներին, արտադրողներին և արտահանողներին՝ ԵՄ պահանջներին համապատասխանելու և պոտենցիալ գնորդների հետ կապեր հաստատելու հարցում։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

European Parliament voted in favour of Autonomous Trade Measures for Armenia նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։