Եվրոպական թվային կապակցվածության մրցանակ 2026-ի համար դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 30-ը

Եվրոպական թվային միակցվածության 2026 թվականի մրցանակաբաշխությունը գնահատանքի կարժանացնի Եվրոպայի թվային տասնամյակի կապակցվածության նպատակներին հասնելուն նպաստող ակնառու նախագծերը: Վերջնաժամկետը երկարաձգվել է, եւ դիմումները կարող են ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Եվրոպական թվային կապակցվածության մրցանակ 2026-ն դիմումներ է ընդունում այն նախագծերից, որոնք արդեն իսկ իրենց իրականացման առաջադեմ փուլում են եւ ունեն շոշափելի ազդեցություն: Դիմումներ ընդունվում են տարբեր ծավալի նախագծերից՝ գյուղական, քաղաքային, մասնավոր, պետական, տեղական, տարածաշրջանային, ազգային, միջսահմանային կամ միջազգային:
Դիմումների ընդունումը բաց է համապատասխան կապակացվածության տեխնոլոգիաներին առնչովող բոլոր նախագծերի համար, ներառյալ մանրաթելային, 5G, ֆիքսված անլար հասանելիություն, արբանյակային, մայրուղային եւ միջազգային կապի լուծումները։
Հաղթողները կհայտարարվեն եւ կպարգեւատրվեն 2026 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայանալիք հատուկ արարողության ժամանակ։ Հաղթող նախագծերի մասին տեղեկատվություն կտեղադրվի նաեւ Եվրոպական հանձնաժողովի թվային ռազմավարության կայքում։
Նախագծերը կներկայացվեն եւ կգնահատվեն երեք անվանակարգերից մեկով՝ «Գիգաբիթային ենթակառուցվածքների տեղակայման գերազանցություն եւ նորարարություն», «Գյուղական եւ հեռավոր շրջաններում թվային անհավասարության հաղթահարման չեմպիոններ» եւ «Միջսահմանային եւ միջազգային կապակցվածություն»։
Երրորդ անվանակարգը բաց է այն նախագծերի համար, որոնք տեղակայում են թվային կապի ցանցեր սահմանամերձ տարածաշրջաններում կամ բազմաերկրյա համատեքստերում՝ ԵՄ-ի ներսում, կա՛մ ԵՄ-ն կապում են ԵՄ-ից դուրս երկրների եւ աշխարհի այլ տարածաշրջանների հետ: Համապատասխան նախագծերը կարող են ներառել գլոբալ կամ տարածաշրջանային դարպասներ, ցամաքային կամ ստորջրյա մայրուղային կապ, ինչպես նաեւ ֆիքսված կամ անլար կապի լուծումներ: Այս անվանակարգը կոչված է գնահատանքի արժանացնելու բարդ միջազգային նախագծերը, որոնք ապահովում են անվտանգ, դիմակայուն եւ ամբողջական սահմանային կապ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։
Իմացիր ավելին
Եվրոպական թվային կապակցվածության մրցանակ 2026-ի համար դիմումների ընդունումը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 30-ը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
